Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում նախորդ տարի գնել են ավելի քան 1900 անշարժ գույք. ինչ գներ են վարձակալության շուկայում

Society

 Հայաստանում նախորդ տարի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվել, իրականացված գործարքների թիվն աճել է, առուվաճառքի 52 հազարից ավելի գործարքներից ավելի քան 4900-ի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ, ընդ որում` օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատ անշարժ գույք ձեռք բերել են ռուսաստանցիները:

Նախորդ տարի աննախադեպ ակտիվություն է նկատվել վարձակալության շուկայում, Երևանում, օրինակ, վարձակալության գործարքներն ավելացել են մոտ 10 տոկոսով, անշարժ գույքի գործակալությունում արձանագրել են բնակարանների վարձակալության գների մոտ 100 տոկոս աճ, ինչը, սակայն, վերջին 2 ամսում որոշակիորեն նվազել է, օտարերկրյա վարձակալների մի մասը հեռացել է, բնակարաններն ազատվում են:   

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից՝  2022 թվականից հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 204 հազար 910 գործարք, ինչը 2021-ի 201 հազար 563 գործարքի համեմատ աճել է 1.7 տոկոսով:

2022 թվականին իրականացվել է առուվաճառքի 52 հազար 928 գործարք, ինչը 5.6 տոկոսով նվազել է 2021-ին գրանցված 56 հազար 44 գործարքի նկատմամբ: Թեև առուվաճառքի գործարքներն ընդհանուր առմամբ նվազել են, սակայն բնակարանների առուվաճառքի գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 3 տոկոսով՝ կազմելով 17 հազար 84: 4936 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի գործարքների 9.3 տոկոսը:

2022 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են  1950 միավոր անշարժ գույք՝ 22.9 տոկոսով ավել 2021-ի համեմատ և վաճառել են 3173 միավոր անշարժ գույք՝ 0.6 տոկոսով ավել 2021-ի համեմատ: Օտարերկրյա քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 991 բնակարան, ինչը 36.9 տոկոսով ավել է 2021-ին գնած բնակարանների համեմատ:  Օտարերկրյա քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 330 բնակելի տուն, 369 հող, 25 արտադրական նշանակության շինություն, 82 հասարակական նշանակության շինություն, 153 ավտոտնակ: Այս բոլոր գործարքներում աճ է նկատվել 2021-ի համեմատ:

Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներից Հայաստանում ամենաշատը անշարժ գույք են ձեռք բերել և վաճառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում 2022-ին գնել են 1207 անշարժ գույք, ինչը 2021-ի համեմատ ավելացել է 44.9 տոկոսով, իսկ վաճառել են 2380 անշարժ գույք, ինչը 7 տոկոսով ավելի քիչ է, քան 2021-ի վաճառվածները: Այնուհետև ամենաշատ թվով գործարքներ կատարել են ԱՄՆ քաղաքացիները, գնել են 240 անշարժ գույք, վաճառել՝ 274-ը, Իրանի քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 84 անշարժ գույք, վաճառել 67-ը:

Իսկ ինչ վերաբերում է վարձակալություններին, ապա նախորդ տարի Հայաստանում գրանցվել է վարձակալության 10 հազար 638 գործարք, ինչը 2021-ի 11 հազար 432 գործարքի համեմատ նվազել է 6.9 տոկոսով: Սակայն բնակարանների վարձակալության գործարքները՝ 1761, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.9 տոկոսով, ավելացել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների վարձակալության գործարքները՝ կազմելով համապատասխանաբար 950 և 4736: Սակայն, օրինակ, Երևան քաղաքում վարձակալության գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 9.7 տոկոսով՝ կազմելով 5957:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ վերջին տարիներին անշարժ գույքի շուկան բավականին ակտիվ է: Սակայն նախորդ տարի, ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված, երկու փուլով Հայաստանում Ռուսաստանից մեծ հոսք է նկատվել ու վարձակալության գործարքների մեծ ակտիվություն, և, հետևաբար, վաճառքի ու վարձակալության գների բարձրացում:  Նախորդ տարեսկզբին, չնայած վատատեսական սպասումներին, մեծ քանակությամբ հաճախորդներ են եղել:

«Մենք վատատեսական սցենարի էինք պատրաստվում, բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ի վրա դրված սահմանափակումների հետևանքով մեծ քանակությամբ մարդկանց ներհոսք սկսվեց, ավելի շատ ՏՏ ոլորտի ընկերություններից էին գալիս, զանգում, դիմում: Սկսեցին տեղափոխել բիզնեսները՝ աշխատակիցների հետ միասին»,-ասաց գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:

Դրանք հիմնականում ընկերություններ են, որոնց աշխատանքը Եվրոպայի, Ամերիկայի հետ է: Վարձակալությամբ տրվեցին բավականին մեծ քանակությամբ կոմերցիոն տարածքներ և բնակարաններ: «Եթե, օրինակ, 50 հոգանոց ընկերությունը տեղափոխվում էր Հայաստան, վարձում էին մի մեծ գրասենյակ ու մոտ 50 աշխատակցի համար՝ 50 բնակարան: Վարձակալում էին առնվազն 1 տարի ժամկետով»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ արդյունքում բնակարանների վարձակալության գները բարձրացան մոտ 100 տոկոսով:

Եղել են դեպքեր, երբ տան տերը ցանկացել է բնակարանի վարձակալության գինը կտրուկ բարձրացնել: Գործակալությունը ևս շատ դեպքերում փորձել է հիշեցնել, որ պայմանագրային պարտավորություններ ունեն և իրավունք չունեն գինը բարձրացնել: Մարդիկ են եղել, որոնք ընդունել են, դեպքեր են եղել, երբ խզել են պայմանագիրը, որ բնակարանն ավելի թանկ գնով վարձով տան:

Գործակալության տնօրենի խոսքով՝ Հայաստան հոսքի և վարձակալության գործարքների ակտիվության երկրորդ ալիքը սկսվել է սեպտեմբերին, երբ Ռուսաստանում զորակոչ հայտարարվեց: Սակայն, եթե մինչև սեպտեմբեր ամիսը Հայաստան գալիս էին 80 տոկոս դեպքերում բիզնես գործունեության համար, վարձակալում էին կոմերցիոն տարածքներ, ապա սեպտեմբերից եկել են ավելի շատ ոչ թե ընկերություններ, այլ ֆիզիկական անձինք, անհատներ: Անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ նրանք հիմնականում բնակարաններ վարձել են 3-6 ամիս ժամկետով, առավել հաճախ՝ 3 ամսով: Սակայն նույն ժամանակահատվածում ռուս գնորդներ շատ չեն եղել, ավելի շատ բնակարաններ են գնել Ռուսաստանի հայերը:

«Նախորդ տարի ռուս գնորդներ թեև քիչ, սակայն եղել են: Նախորդ տարիներին Ռուսաստանից ազգությամբ հայ գնորդներ եղել են, սակայն ռուս գնորդներ գրեթե չեն եղել: Այսինքն՝ 2022 թվականը աննախադեպ էր, նման տարի չէինք ունեցել»,-ասաց Դանիելյանը:

Վարձակալության գների  բարձրացումն իր ազդեցությունն է ունեցել  վաճառքի գների բարձրացման վրա նույնպես: Վահե Դանիելյանը նկատել է, որ 2022-ի ընթացքում մոտ 50 տոկոսով աճել են անշարժ գույքի վաճառքի գները: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, բացատրում է մի քանի գործոնով. «Մեր տեղացի սեփականատերերի մի մասն ուղղակի վաճառքից հանեց իր գույքը, քանի որ կարող էր բարձր գնով վարձակալությամբ տալ: Բացի այդ, պահանջարկը մեծացավ, մարդիկ տեսան, որ կարող են բնակարան ձեռք բերել ու շատ լավ գնով վարձով տալ, որի եկամուտը կծածկի հիփոթեքի տոկոսները: Այսինքն՝ պահանջարկը մեծացավ, առաջարկը նվազեց, որն էլ տրամաբանորեն բերեց գների աճին»:

Իսկ ինչ վերաբերում է ներկա իրավիճակին՝ գործակալության տնօրենն ասաց, որ բնակարանների վաճառքի համար 2022-ի ընթացքում բարձրացած գները պահպանվում են: Նույնը, սակայն, չի կարելի ասել վարձակալության մասին: «Վարձակալության շուկան արդեն 1-2 ամիս է, նվազում է: Եթե այս տեմպը շարունակվի, գները կհավասարվեն այն մակարդակին, որը եղել է մինչև 2022 թվականի սկիզբը»,-ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերից հետո  եկած խմբի մեծ մասը հետ է գնացել, բնակարանները ազատվում են:

Դանիելյանը նաև միջին թվեր ներկայացրեց: Փոքր կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության գինը հիմա սկսվում է 300 հազար դրամից: Ընդ որում, սա արդեն իջած գինն է, 2022-ի ընթացքում այն հասել է 400-450 հազարի, իսկ մինչև այդ շրջանը վարձակալության գները Փոքր կենտրոնում սկսել են 180 հազարից: «Արդեն 2 ամիս է, մեզ ամեն օր զանգահարում են, ասում, որ բնակարանն ազատվել է, խնդրում են նոր հաճախորդ գտնել: Գները նվազում են, քանի որ շուկայում առաջարկը մեծանում է, ազատ բնակարանները շատանում են, իսկ վարձակալողները քչացել են»,-ասաց Դանիելյանը:

Վաճառքի գները, սակայն, պահպանվում են 2022-ին բարձրացած մակարդակում: Գործակալությունում նկատել են՝ Փոքր կենտրոնում քառակուսի մետրը միջինը 2000-3000 ԱՄՆ դոլար է, նորակառույցներում քառակուսի մետրի գինը հասել է 5000 դոլարի, պանելային հին շենքերում՝ օրինակ 1700-1800 դոլար, դա կենտրոնի համար նվազագույն գինն է: Իսկ, օրինակ, Զեյթունում բնակարանի քառակուսի մետրի գինը սկսվում է 1300 դոլարից: Դանիելյանը նշեց՝ եկամտահարկի վերադարձի օրենքով պայմանավորված՝ նորակառույցներում ակտիվություն է: «Մարդիկ, երբեմն, նույնիսկ անկախ նրանցից՝ բնակարանը պետք է, թե ոչ, գնում են, քանի որ մտածում են, որ գները բարձրանում է, կկարողանան հետո թանկ գնով վաճառել կամ բարձր գնով վարձով տալ»,-ասաց նա:

Վաճառքի գներն այս պահին դեռ չեն նվազում: Բայց, եթե վարձակալական գների անկումը երկար շարունակվի, Դանիելյանը չի բացառում, որ այն իր ազդեցությունը կունենա վաճառքի գների վրա:

Անշարժ գույքի գործակալության տնօրենը, սակայն, չի շտապում շուկայի վերաբերյալ կանխատեսումներ անել, դա բավականին բարդ գործ է, քանի որ պայմանավորված է թե մեր տարածաշրջանում տեղի ունեցող, թե Ռուսաստանի հետ կապված իրադարձություններով: «Մեր շուկան շատ զգայուն է: Անշարժ գույքը կենսական անհրաժեշտություն չէ: Մարդիկ շատ դեպքերում ձեռք են բերում՝ ներդրում կատարելու համար, ոչ թե բնակվելու: Եվ քաղաքական, տնտեսական դաշտում ամեն փոքր փոփոխությունը մեծ ազդեցություն է ունենում շուկայի վրա»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, գործակալության տնօրենը կարծում է, որ, եթե անգամ վերոնշյալ հանգամանքները չլինեին, միևնույն է, բնակարանների վաճառքի գները 2022-ին որոշակիորեն բարձրանալու էին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
What risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEPAnkara's review of politics towards Armenian Genocide hinges on change in power - Swiss MPParliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart
Most Popular