ԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign Policy Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցում Իսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.am ԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրա Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան 

Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը:

Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, Թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձևակերպման վերաբերյալ:

«Այդ ձևակերպումն ընթացիկ փուլում հայկական կողմի համար ընդունելի չէ, քանի որ այդ կառույցների աշխատանքային մարմինների կողմից իրագործվում են հայատյաց քայլեր, հստակ գնահատականներ են հնչեցվում հօգուտ Ադերբեջանի, այդ թվում՝ Հայաստանի դեմ զինված հարձակման հարցում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է նաև իր ղեկավարած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի գործունեության ուղղություններն ու իրականացվող աշխատանքը:

Նշվել է, որ հանձնաժողովի գործունեության հիմնական ջանքերը կենտրոնացած են ՀԱՊԿ կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմանն աջակցելուն, ՀԱՊԿ իրավական հիմքերի կատարելագործմանը, արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցմանը և ներդաշնակեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների կատարմանը:

«Ադրբեջանը, հղում անելով բնապահպանական կեղծ պատճառներին, փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է: Այս գործողությունների հետևանքով Արցախի 120 հազարանոց բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որոնցից 270-ը անչափահաս են, արգելափակված ճանապարհի պատճառով տուն վերադառնալու հնարավորություն չունեն»,- այս մասին բարձրաձայնել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը խորհրդակցության ժամանակ:

ԱԺ պատվիրակը մանրամասն ներկայացրել է ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքները ու փաստել, որ Արցախի ժողովրդի համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է ստիպել բնակիչներին լքել իրենց տներն ու հայրենի հողը:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները հերթական էթնիկ զտումն իրականացնելու մտադրություն ունեն, և Լաչինի միջանցքի շրջափակման փաստը պետք է դիտարկել այդ պետության կողմից իրականացվող լայնածավալ և համակարգված քաղաքականության մաս:

Պատգամավորն Արցախում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամի հարցում անհրաժեշտ է համարել միջազգային հանրության անհապաղ միջամտությունը:

ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասով Անդրանիկ Քոչարյանը նախևառաջ ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի փաստին հստակ քաղաքական գնահատականի անհրաժեշտությունը:

Օրակարգային հարցերի շրջանակում են եղել միջազգային հարաբերություններին, պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
65-ամյա Շերոն Սթոունը կիպ զգեստով ցուցադրել է իր կազմվածքըԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign PolicyՔիմ Քարդաշյանի նախկին սիրելին բացահայտել է, թե քանի ընկերուհի է ունեցել վերջին 10 տարիների ընթացքումԵմենցի միլիարդատիրոջ որդին 15 տարի անց խոստովանել է, որ կապ ունի ուսանողուհու մահվան հետԱյս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցումԻսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենումVAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.amԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրաԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետPlus-size երգչուհի Լիզոն լողազգեստով ցուցադրել է կազմվածքըՄահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում ՈւկրաինանԱրարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի գնումներն ու «ձեռքբերումները»՝ ՏԻՄ ընտրություններից հետոՌիզ Ուիզերսփունին լուսանկարել են առանց ամուսնական մատանու (լուսանկարներ)Ձերբակալվածների պահման վայր էի գնացել` հանդիպելու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ. Տիգրան ԱբրահամյանՈւրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը. Արայիկ ՀարությունյանՇուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆՀայաստանի մի քանի քաղաքներում տեղում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է Զենդայան և Թոմ Հոլանդը միասին մեկնել են ՀնդկաստանԹուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին Ինչ ունեցվածք են հայտարարագրել Մեծամորի ավագանու ՔՊ-ական անդամներըՀամլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն «Տույի» սպանության գործով դատարան ժամանած նախկին ֆուտբոլիստ Մանուչարյանին ստուգեցին մետաղորսիչով․ Shamshyan.com Գլենդելի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Գլենդելում հակահայկական թռուցիկներ բաժանելը Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Զախարովան շնորհավորել է Զելենսկուն Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)Բրիթնի Սփիրսի ամուսինն արձագանքել է ամուսնալուծության մասին լուրերինՇվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզումՄոնիկա Բելուչիի դուստրը լուսանկարվել է լողազգեստովՀայ մարզիկները Թուրքիայում ոսկե և արծաթե մեդալ են նվաճել Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ Մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ում տորնադոյի պատճառով՝ ավելի քան 600 մարդ է տուժել (լուսանկարներ)Միաժամանակ կրակոցներ են արձակվել և՛ հակառակորդի կողմից, և՛ ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև․ ՔԿԿհորդորեի մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել․ Մելիքյանը՝ ՔԿ մամուլի խոսնակինԵս դեռ ողջ եմ. Հռոմի պապԴադարեցվել են Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները90 մլն եվրո՝ Վեդիի ջրամբարի կառուցման համար (տեսանյութ)Աննա Հակոբյանը ներկա է եղել 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձինՓակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Գլինկա տանող ճանապարհահատվածըՈգևորվելով իրենց անպատժելիությունից՝ քպ-ականները սկսել են նախաքննական մարմիններին ուղղորդելՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինային նախատեսվածից ավելի Leopard տրամադրել. Գերմանիայի ՊՆ
Ամենադիտված