Քարվաճառում ադրբեջանական մեքենա է ընկել գետը. կա զոհ և վիրավոր
Արցախ

Անցած գիշեր Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, մեկ մարդ մահացել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մեքենայում երեք մարդ է եղել։
Նրանցից երկուսը քաղաքացիական անձինք են, իսկ մեկը՝ զինծառայող։
Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել կին զինծառայող Ֆ. Հուսեյնովան, իսկ վարորդը՝ 1981 թվականին ծնված Նուրլան Բաբաևը, մահացել է։