1 օր ջուր չի լինի Արմավիր քաղաքում, Նորավան և Լուկաշին գյուղերում Նռնակով ընտանիքի անդամներին սպառնացած տղամարդու տան հարակից շինությունում հայտնաբերել են կանեփանման զանգված Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ Պատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարություն Ի՞նչ է, ձեր գործը սպանելն է, մերը՝ թաղե՞լը. ո՜չ, իմ գործը ձեր ձեռքը բռնելն է. Բագրատ Սրբազան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Անկարայում հայտնել են հրթիռների գործարանում պայթյունի հնարավոր պատճառը Մեզնից խլում են ազգային գոյության իրավունքը. «Հայաքվեն» պետք է հակադրվի դրան Տիգրան Սարգսյանը Երևանում է. նա իր տանը մեծ խնջույք կանի. Armlur.am Արագածոտնում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 5 վիրավորներից 1-ը երեխա է 

Արցախում հավանաբար կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը

Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 01.02.2023թ. դրությամբ։

Գազամատակարարման և էլեկտրամատակարարման անկայունությունը բացասաբար է անդրադառնում դպրոցական երեխաների վրա

Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը Ադրբեջանի կողմից հաճախակի խափանելու և էլեկտրամատակարարման հովհարային անջատումների պատճառով Արցախի մի շարք դպրոցներում ստիպված կրճատվել է դասաժամի տևողությունը՝ դառնալով 35 րոպե, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:

Չնայած ջեռուցմանը, հոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից ցածր է մնում, այդ պատճառով երեխաները նստում են վերարկուներով։ Այս ամենի հետ մեկտեղ, պարենի սղության պատճառով երեխաները չեն կարողանում սնվել դպրոցական ճաշարաններում։

Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է. «Արցախէներգո»-ի տնօրեն

Ըստ Անդրանիկ Խաչատրյանի՝ հաշվի առնելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել, դա հիմք է տալիս կասկածելու, որ արհեստական միջամտություն է եղել: Ընդ որում, վթարը բարդ հետևանքներ չի ունեցել և այն կարելի է վերականգնել ժամերի ընթացքում։

Այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, և եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու։

Չի բացառվում, որ առաջիկայում ստիպված վերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը՝ կախված է ջրի պաշարներից ու մասնագետների հաշվարկներից:
Հովհարային անջատումները բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Անջատվել են խոշոր ընկերությունների էլեկտրամատակարարումը՝ բեռի թեթևացման պատճառով:

Հովհարային անջատումներից բացի, օդային գծերի գերծանրաբեռնված լինելու հետևանքով առաջացած վթարների պատճառով որոշ ժամերի մարդիկ կրկին հոսանք չեն ունենում: Ձմռան ցուրտ պայմաններում համարյա 2,5-3 անգամ ծանրաբեռնվածությունն ավելանում է:

Էլեկտրաէներգիայի ունեցած սահմանափակ ռեսուրսների պատճառով հիվանդանոցների, գիշերօթիկ հաստատությունների, տարեցների խնամքի և նման այլ հաստատությունների բնականոն աշխատանքի ապահովումը նույնպես մեծ դժվարությամբ է իրականացվում: Ձեռնարկվում են այլընտրանքային միջոցներ՝ սոցիալապես խոցելի խմբերի կենսական նվազագույն պայմանները ապահովելու համար:
Արցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ փետրվարի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:

«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը:

Նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն: Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Սոցիալական ծրագրերը նախատեսում են ճգնաժամի պատճառով աշխատանքից ազատված և աշխատանք չունեցող անձանց աջակցություն։
Ռուբեն Վարդանյանը կանադական The Hill Times պարբերականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքները

Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթևեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

«Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է մտել Արցախ», – ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետևանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները

Պարբերականի հետ զրույցում Արցախի պետական նախարարը կոչ է արել Կանադային և միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել հումանիտար օդային միջանցք ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:
Արցախի ՄԻՊ հարցազրույց է տվել “France Armenie” ամսագրին

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, Արցախում հումանիտար ճգնաժամին և միջազգային հանրության արձագանքին:

Օրվա վիճակագրական թարմացումներ
6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 192 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 560 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 20,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 53 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
1 օր ջուր չի լինի Արմավիր քաղաքում, Նորավան և Լուկաշին գյուղերումԱրդբեջանում զինծառայող է մահացել Նռնակով ընտանիքի անդամներին սպառնացած տղամարդու տան հարակից շինությունում հայտնաբերել են կանեփանման զանգվածԱդրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆՊատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարությունԻ՞նչ է, ձեր գործը սպանելն է, մերը՝ թաղե՞լը. ո՜չ, իմ գործը ձեր ձեռքը բռնելն է. Բագրատ ՍրբազանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԱնկարայում հայտնել են հրթիռների գործարանում պայթյունի հնարավոր պատճառըՄեզնից խլում են ազգային գոյության իրավունքը. «Հայաքվեն» պետք է հակադրվի դրանՏիգրան Սարգսյանը Երևանում է. նա իր տանը մեծ խնջույք կանի. Armlur.amԱրագածոտնում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 5 վիրավորներից 1-ը երեխա էFrance Football-ը հոկտեմբերի 30-ին կորոշի 2023թ. Ոսկե գնդակի հաղթողինՓարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձևԹուրքիայում հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել. կան զոհեր (տեսանյութ) Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացունԳլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսԱյնթափում 21-ամյա վարորդը Toyota Corolla-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել էԿարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը․ ՇարմազանովՍուտ է` ապրել միշտ էլ ուզում ես. Արսեն Մկրտչյանը 2 վիրահատության է ենթարկվելՏոկիոյի օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, տուժածներ չկանՀետախուզվող հայտնաբերվեցԱմերիկյան մեկ դոլարը գնվում է 381 դրամ, վաճառվում՝ 388 դրամ նվազագույն փոխարժեքովՍիրուշոն նոր ֆոտոշարք է ներկայացրելԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆՆավթի գները նվազել ենՄխիթարյանն ու խաղընկերները վերջին մարզումն են անցկացրել ՉԼ եզրափակչից առաջԱյսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքըՀունիսի 10-ի աստղագուշակԱլավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներՀունիսի 10. Օրվա խորհուրդԻնչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»«Հրապարակ». Ղեկավարությունն է որոշելու«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի«Հրապարակ». Իշխանություններում չեն կողմնորոշվում«Փաստ». Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու ստորագրահավաքը«Հրապարակ». Գեւորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ«Ժողովուրդ». Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում«Հրապարակ». Կարծիք հայտները մե՞ղք է«Փաստ». «Սորոսականները» խիստ նեղված են«Ժողովուրդ». Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկՀարսնացուներն սկսել են զանգվածաբար հրաժարվել հարսանեկան սպիտակ զգեստներիցԵրգիչ Մեթյու Հիլին պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը Թեյլոր Սվիֆթից բաժանվելուց հետոՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի զրույցիցԱդրբեջանն ականանետ է կիրառել Կախակնի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները․ ՀՀ ԱՆ Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ Փղերը փրկել են ընձառյուծին քաղցած առյուծներից (տեսանյութ)Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինային «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունեց իր մեղքը և զղջաց կատարվածի համար. «Հետք» «Իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում փոխանցեմ յուրաքանչյուրիդ»․ Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
Ամենադիտված