«Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու». Շարմազանով
ԲլոգոսֆերաԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանը ոչ թե ազատագրել,այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։
Ադրբեջանն ագրեսոր եւ օկուպանտ պետություն է։
Ադրբեջանը ոչ թե ազատագրել,այլ օկուպացրել է Շուշին,Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։
Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ,ՌԴ,Ֆրանսիա/վրա ,երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։
Որեւէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։
Այն ՄԱԿ-ի նպատակներից է։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։
Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։
Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։
Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա,որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»։