Գյումրիի Շիրազի փողոցը հեղեղվել է երեկվա հորդառատ անձրևների պատճառով Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը «ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը». Աշոտյան 1 օր ջուր չի լինի Արմավիր քաղաքում, Նորավան և Լուկաշին գյուղերում Նռնակով ընտանիքի անդամներին սպառնացած տղամարդու տան հարակից շինությունում հայտնաբերել են կանեփանման զանգված Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ Պատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարություն Ի՞նչ է, ձեր գործը սպանելն է, մերը՝ թաղե՞լը. ո՜չ, իմ գործը ձեր ձեռքը բռնելն է. Բագրատ Սրբազան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Անկարայում հայտնել են հրթիռների գործարանում պայթյունի հնարավոր պատճառը 

Պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում․ Վարդանյան

Արցախ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո: Այս մասին հայտնում են պետական նախարարի աշխատակազմից։

Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:

Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:

Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», - նշել է նա:

Ողջունելով  նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ  ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է:  «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք  ապրել կողք-կողքի, բայց ոչ  երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է  Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը: - Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:

Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»: Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գյումրիի Շիրազի փողոցը հեղեղվել է երեկվա հորդառատ անձրևների պատճառովՄիջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Ուկրաինայում նշել են՝ որքան գումար է անհրաժեշտ «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումից հետո երկիրը վերականգնելու համար«ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը». Աշոտյան1 օր ջուր չի լինի Արմավիր քաղաքում, Նորավան և Լուկաշին գյուղերումԱրդբեջանում զինծառայող է մահացել Նռնակով ընտանիքի անդամներին սպառնացած տղամարդու տան հարակից շինությունում հայտնաբերել են կանեփանման զանգվածԱդրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆՊատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարությունԻ՞նչ է, ձեր գործը սպանելն է, մերը՝ թաղե՞լը. ո՜չ, իմ գործը ձեր ձեռքը բռնելն է. Բագրատ ՍրբազանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԱնկարայում հայտնել են հրթիռների գործարանում պայթյունի հնարավոր պատճառըՄեզնից խլում են ազգային գոյության իրավունքը. «Հայաքվեն» պետք է հակադրվի դրանՏիգրան Սարգսյանը Երևանում է. նա իր տանը մեծ խնջույք կանի. Armlur.amԱրագածոտնում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 5 վիրավորներից 1-ը երեխա էFrance Football-ը հոկտեմբերի 30-ին կորոշի 2023թ. Ոսկե գնդակի հաղթողինՓարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձևԹուրքիայում հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել. կան զոհեր (տեսանյութ) Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացունԳլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսԱյնթափում 21-ամյա վարորդը Toyota Corolla-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել էԿարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը․ ՇարմազանովՍուտ է` ապրել միշտ էլ ուզում ես. Արսեն Մկրտչյանը 2 վիրահատության է ենթարկվելՏոկիոյի օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, տուժածներ չկանՀետախուզվող հայտնաբերվեցԱմերիկյան մեկ դոլարը գնվում է 381 դրամ, վաճառվում՝ 388 դրամ նվազագույն փոխարժեքովՍիրուշոն նոր ֆոտոշարք է ներկայացրելԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆՆավթի գները նվազել ենՄխիթարյանն ու խաղընկերները վերջին մարզումն են անցկացրել ՉԼ եզրափակչից առաջԱյսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքըՀունիսի 10-ի աստղագուշակԱլավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներՀունիսի 10. Օրվա խորհուրդԻնչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»«Հրապարակ». Ղեկավարությունն է որոշելու«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի«Հրապարակ». Իշխանություններում չեն կողմնորոշվում«Փաստ». Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու ստորագրահավաքը«Հրապարակ». Գեւորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ«Ժողովուրդ». Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում«Հրապարակ». Կարծիք հայտները մե՞ղք է«Փաստ». «Սորոսականները» խիստ նեղված են«Ժողովուրդ». Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկՀարսնացուներն սկսել են զանգվածաբար հրաժարվել հարսանեկան սպիտակ զգեստներիցԵրգիչ Մեթյու Հիլին պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը Թեյլոր Սվիֆթից բաժանվելուց հետոՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի զրույցիցԱդրբեջանն ականանետ է կիրառել Կախակնի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները․ ՀՀ ԱՆ Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ
Ամենադիտված