Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները
Արտաքին Քաղաքական
ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Վարուժան Ներսեսյանը Նիկոլաս Լիոնսի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Լոնդոնի և Հայաստանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները ֆինանսատնտեսական, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Դեսպանը Լորդ քաղաքապետին է ներկայացրել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու ներդրումային գրավչությունը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները։
Դեսպան Ներսեսյանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և Լեռնային Ղարաբաղի հայության վրա դրա ծանր տնտեսական հետևանքներին։