Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.am ԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրա Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետ Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում Ուկրաինան Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի գնումներն ու «ձեռքբերումները»՝ ՏԻՄ ընտրություններից հետո Ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը. Արայիկ Հարությունյան Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ 

173 մլն 965 հազար 534 դրամի վնաս․ Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային գործընթացում

Հասարակություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Հաշվեքննիչ պալատի կողմից «Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի» հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը: Այս մասին տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Հաշվեքննության եզրակացությամբ` խախտումներ են հայտնաբերվել նախագծերի մշակման և հեղինակային հսկողության ծառայություններ  մատուցելու համար 2017-2019 թվականների բոլոր պայմանագրերի կնքման և կատարման գործընթացում:

Հաշվեքննության ուսումնասիրության  ընթացքում պարզվել է, որ 300 փորձագետներ պայմանագրերը կնքելու պահին և դրանց կատարման ընթացքում համապատասխան ընկերությունների աշխատողներ չեն եղել և Տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացրել են կեղծ տեղեկություններ:

Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք, չստուգելով ընկերությունների կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը, այդ աշխատակիցների համար ընկերություններին վճարել են ընդհանուր  125 մլն 872 հազար 104  դրամ:

Հաշվեքննության եզրակացությամբ խախտում է արձանագրվել նաև տեխնիկական հսկողության պայմանագրերի կնքման և կատարման ընթացքում. փաստացի ծառայություններ չմատուցած որոշ փորձագետներ Հիմնադրամի կողմից ստացել են 10 մլն 809 հազար 130 դրամ:

Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միևնույն ծառայությունը մատուցելու նպատակով համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա չունեցող ֆիզիկական անձանց հետ կնքել են պայմանագրեր և այդ եղանակով վատնելու միջոցով հափշտակել են իրենց վստահված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող 37 մլն 284 հազար 300 դրամը:

Ընդհանուր առմամբ, տարբեր դրվագներով պատճառված վնասը կազմել է 173 մլն 965 հազար 534 դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուղարկված հանցանքի մասին  հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի հունվարի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավորին վստահված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն առաջացրել է ծանր հետևանք),  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.amԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրաԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետPlus-size երգչուհի Լիզոն լողազգեստով ցուցադրել է կազմվածքըՄահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում ՈւկրաինանԱրարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի գնումներն ու «ձեռքբերումները»՝ ՏԻՄ ընտրություններից հետոՌիզ Ուիզերսփունին լուսանկարել են առանց ամուսնական մատանու (լուսանկարներ)Ձերբակալվածների պահման վայր էի գնացել` հանդիպելու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ. Տիգրան ԱբրահամյանՈւրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը. Արայիկ ՀարությունյանՇուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆՀայաստանի մի քանի քաղաքներում տեղում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է Զենդայան և Թոմ Հոլանդը միասին մեկնել են ՀնդկաստանԹուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին Ինչ ունեցվածք են հայտարարագրել Մեծամորի ավագանու ՔՊ-ական անդամներըՀամլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն «Տույի» սպանության գործով դատարան ժամանած նախկին ֆուտբոլիստ Մանուչարյանին ստուգեցին մետաղորսիչով․ Shamshyan.com Գլենդելի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Գլենդելում հակահայկական թռուցիկներ բաժանելը Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Զախարովան շնորհավորել է Զելենսկուն Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)Բրիթնի Սփիրսի ամուսինն արձագանքել է ամուսնալուծության մասին լուրերինՇվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզումՄոնիկա Բելուչիի դուստրը լուսանկարվել է լողազգեստովՀայ մարզիկները Թուրքիայում ոսկե և արծաթե մեդալ են նվաճել Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ Մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ում տորնադոյի պատճառով՝ ավելի քան 600 մարդ է տուժել (լուսանկարներ)Միաժամանակ կրակոցներ են արձակվել և՛ հակառակորդի կողմից, և՛ ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև․ ՔԿԿհորդորեի մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել․ Մելիքյանը՝ ՔԿ մամուլի խոսնակինԵս դեռ ողջ եմ. Հռոմի պապԴադարեցվել են Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները90 մլն եվրո՝ Վեդիի ջրամբարի կառուցման համար (տեսանյութ)Աննա Հակոբյանը ներկա է եղել 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձինՓակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Գլինկա տանող ճանապարհահատվածըՈգևորվելով իրենց անպատժելիությունից՝ քպ-ականները սկսել են նախաքննական մարմիններին ուղղորդելՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինային նախատեսվածից ավելի Leopard տրամադրել. Գերմանիայի ՊՆՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ» ընկերությունումԱնվտանգության համակարգն առաջվանը չէ, փուչիկը ադրբեջանական մեկ գործողությամբ պայթեց․ ԱբրահամյանԿեղծ տեղեկություն է, թե այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը․ ԱՀ ՆԳՆԻրանը բացատրություն է պահանջում Ադրբեջանից Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն էՄարիամ Մկրտչյանը հայտնվել է թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշումՀրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Հրաչյան Երեւանից էր, 1 տարի 2 ամսվա զինծառայող (լուսանկար)Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. Ռուբեն ՄելիքյանՌՈ աշխատակցի վարքագծի պատճառով փակվել է ակումբ, շուրջ 30 մարդ անգործ է մնացել (տեսանյութ)
Ամենադիտված