«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից ՀՀ-ին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու պահանջով Գործադիրում քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման հարցը Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով (տեսանյութ) Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը. Հարությունյան Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը «Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, կմնա կալանքի տակ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքի Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները. ՊՆ 

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

Քաղաքական

Հարգելի բարեկամներ

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը 2023թ․ հունվարի 31-ին տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել մասնակցել 2023թ. նախատեսվող Երևանի ավագանու ընտրություններին։

Գործող քաղաքական ուժերի ներկայիս հաշվեկշիռը, խորհրդարանական ուժերի դասավորվածությունը, նրանց իրական ազդեցությունն ու հեղինակությունը հնարավորություն են տալիս արձանագրել, որ գործող Ազգային Ժողովը վերածվել է միակուսակցական պառլամենտի, իսկ երկրի փաստացի ու իրական կառավարումն իրականացվում է մեկ մարդու կողմից, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

Իշխող քաղաքական ուժի միահեծան քաղաքական մոնստր դառնալու հեռանկարը՝ դրա մտահոգիչ վերջաբանով հանդերձ, գործադիր իշխանության ղեկավարի կողմից պետական իշխանության այլ մարմինների, մասնավորապես՝ նախագահական ինստիտուտի, Ազգային Ժողովի, դատական իշխանության, դատախազական ու ՏԻՄ համակարգի նկատմամբ ունեցած բացահայտ ու միանձնյա ղեկավարումը կարող է հանգեցնել պետականաշինության ու սահմանադրականության լրջագույն ճգնաժամի։

Քաղաքական դաշտում որևէ ուժի կամ պետական իշխանության որևէ օղակի անվերահսկելիությունը, ինչպես նաև պետական իշխանության ու ՏԻՄ համակարգերում միակուսակցական համակարգի հեռանկարը բացառելու առումով խիստ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս լեգետիմ ու ընձեռնված հնարավորության օգտագործման միջոցով վերականգնել խաթարված քաղաքական դաշտի հավասարակշռությունը՝ խորագույն համոզմամբ, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխում։

Նկատի ունենալով, որ խորհրդարանական «ընդդիմությունն», ըստ էության, ջախջախված է, չունի ավելի մեծ հեղինակություն ու ազդեցություն, քան գործող իշխանությունը, իսկ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մինչ օրս դրսևորած վարքագիծն էլ ավելի է նվազեցրել նրանց քաղաքական վարկանիշը, հետևաբար՝ վերջիններս կորցրել են իրենց մրցունակությունն ու քաղաքական գրավչությունը, ինչն ավելի անվերահսկելի է դարձրել խորհրդարանական մեծամասնությանը, միաժամանակ խիստ կարևորելով Երևանի դերն ու նշանակությունը մեր պետության համակարգային զարգացման գործընթացում, իսկ Երևանի ավագանու գործոնը դիտարկելով կարևորագույն միջոց՝ մայրաքաղաքի բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից, գտնում ենք, որ այլընտրանքային քաղաքական ուժի հաջողությունն ու ներկայիս պայմաններում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իրողությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը, ինչ իր հերթին դրականորեն կազդի մեր պետության ընդհանուր զարգացմանը։

Պարզ ասած, «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ պետք է բացառել իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի, կամ նրանցից սերված որևէ սուբյեկտի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։ 

Իշխող քաղաքական ուժը նախորդ 5 տարիներին, իսկ խորհրդարանական «Ընդդիմությունը» դրան նախորդող տասնամյակների ընթացքում ունեցել են լիարժեք հնարավորություն՝ ավե՛լի լավ, ավե՛լի զարգացած պետություն կառուցելու, ավե՛լի բարեկարգ Երևան ունենալու համար, սակայն չեն արել, հետևաբար, անգամ բարոյական տեսանկյունից անհասկանալի է նրանց դրսևորած հավակնությունը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող և Երևանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն կատարելուն ունակ քաղաքական որակներ ունեցող քաղաքապետ, ուստի իր խնդիրն է համարում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրման, որը կվայելի հանրության աջակցությունն ու կստանա անհրաժեշտ վստահության քվե՝ ավագանու ընտրություններում անվերապահ հաղթանակն արձանագրելու գործում։
 
Հույս ենք հայտնում և կանենք մեզանից առավելագույնը նախընտրական շրջանում համընդհանուր հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, ապագային միտված ծրագրային բանավեճ կազմակերպելու և արդար Հայաստան կառուցելու շուրջ համազգային կոնսենսուս ձևավորելու համար։

Մենք շանս ունենք փոխել մեր պետության որակը՝ ստեղծելով իրապես ուժեղ, բարեկեցիկ ու արդար Հայաստան։

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը Գերմանիայում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման«Հայաստանը և Եվրասիական ինտեգրման զարգացման ուղղությունները» թեմայով քննարկումԴիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից ՀՀ-ին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու պահանջովԳործադիրում քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման հարցըՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով (տեսանյութ)Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը. Հարությունյան Թանկարժեք մետաղների գներԱդրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել, հակառակ դեպքում հետագայի համար դիմադրության ռեսուրսներն ամբողջությամբ կփոշիացվեն. ԱբրահամյանՀայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, կմնա կալանքի տակ«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքիՎարչապետի որոշմամբ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ է նշանակվել Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները. ՊՆ Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը Աստղագուշակ՝ մարտի 28-ի համարԼույս չի լինի«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն. Վահե ՀովհաննիսյանՊահք. օր 37. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Երկուսը դեմ չեն, երրորդը հարմարվում է«Հրապարակ». Ավինյանը չի էլ թաքցնում՝ ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին«Փաստ». Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարությունը խառնվել է Գագիկ Ջհանգիրյանի թոշակի գործին«Հրապարակ». Հերթական անտրամաբանական նշանակումը«Ժողովուրդ». Ով կփոխարինի ՄԻՊ թեկնածու դատախազի տեղակալին«Փաստ». Տիգրան Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ«Փաստ». Ինչո՞ւ են դեմ Արթուր Դավթյանի թեկնածությանը«Ժողովուրդ». Ռուսաստանաբնակ հայ օլիգարխը՝ Ազգային ժողովումԻրանը կիբերզենք է ստանում Ռուսաստանից․ WSJԱրքայազն Հարրին վերադարձել է Լոնդոն և հայտնվել դատարանումՈւղևորը բացել է ինքնաթիռի դուռը և բերման ենթարկվել (տեսանյութ)Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն․ կան փակ ավտոճանապարհներ Արցախը գտնվում է պաշարման մեջ, կարևոր է, որ կառավարման համակարգը կարողանա համապատասխան ձևով գործել․ Դավիթ Բաբայան Իսլամական գործիչների մահը ընդգծում է Ադրբեջանում քաղաքական և կրոնական տարաձայնությունները. EurasiaNetԵրևանում բախվել են Hyundai Elantra-ներն ու Akura-ն. կան վիրավորներ, որոնցից մեկը երեխա է Քիմ Քարդաշյանը լողազգեստով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Թենեսիի դպրոցում հրաձգության հետեւանքով 6 մարդ է զոհվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Իսրայելի վարչապետը դատական բարեփոխումների վերաբերյալ իր որոշումն անվանել է քաղաքացիական պատերազմից խուսափելու հնարավորությունԱնթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան․ Sputnik Արմենիա Երգչուհի Շակիրան նոր ընտրյալ ունիՀրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը պարապուրդի է մատնվա՞ծ. ինչու է պառակտվել ավագանինԴոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի կապակցությամբԱզատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բռնցքամարտիկ Դեմուրչյանին Սելենա Գոմեսն անկեղծ լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներինՍերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն
Ամենադիտված