ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ Հայ Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը Գունավոր մետաղների գներ Աբովյան քաղաքում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ Զոհվել է 238 մարդ, ավելի քան 600 հոգի վիրավորվել է. «Հնդկական երկաթուղիներ» 

Շրջափակման պատճառով Արցախի խանութներում մսի զգալի սղություն է նկատվում

Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 02.02.2023թ. դրությամբ։

Շրջափակմամբ պայմանավորված` կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել

Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատմել է, որ վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, որը ներմուծվում էր Հայաստանից։ Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում։ Այս օրերին արդեն շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում։ Փոխնախարարի խոսքով` կերերի պակասը կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց դրանք սահմանափակ են։

Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ պատասխանատուն նշեց, որ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված` մսի առկա քանակն անբավարար կարելի է համարել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Փետրվարի 2-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին

Վեբինարն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:
Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի մասին է: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միջազգային դերակատարներին պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Պետնախարարի խոսքով՝ կարևոր է նաև բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար:

Օրվա վիճակագրական թարմացումներ
7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 194 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 64 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 21,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 53 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ Հայ Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը Գունավոր մետաղների գներԱբովյան քաղաքում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ Զոհվել է 238 մարդ, ավելի քան 600 հոգի վիրավորվել է. «Հնդկական երկաթուղիներ» Նավթի գներն աճել են6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը կմասնակցեն աշխարհի ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ. Փաշինյանը պատվավոր հյուրերի ցանկում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր Արցախի ՊԲ-ն կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն ԱյվազյանԻշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. պատգամավոր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик - Երևան Մինչև ժամը 18։00-ը կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Վթարավերականգնողական աշխատանքներ․ դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիայի որոշ հասցեների գազամատակարարումը Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Ո՞վ է երգչուհի Բրյունետի հայրը և ի՞նչ առնչություն է ունեցել քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործի հետ. Hayastan.news Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է«Փաստ». Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը «Հրապարակ». Նե վինավատայա յա. նախարարի պաշտոնը Գրիգոր Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ «Ժողովուրդ». Պետբյուջեի հաշվին շրջագայողը «Փաստ». Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների» «Հրապարակ». Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել «Ժողովուրդ». Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում «Փաստ». Բաբայանը փակուղում է հայտնվել «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. ՔՊ-ականները սպասում են «Փաստ». «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները» «Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար. ինչ է կատարվում Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվելBalenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարովԱդրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Հրահանգել եմ հեռացնել ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները․ Ալեն ՍիմոնյանՁեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. ավարտվեց փոխվարչապետերի հանդիպումը «Ուրարտուն»՝ Հայաստանի ֆուտբոլի 2023թ չեմպիոն Հրդեհ Կապան քաղաքումԿանադական ապրանքանիշը թողարկել է դետալով ջինսեր՝ կռացած տղամարդկանց հետույքը ծածկելու համարՄարդասիրական խիստ սահմանափակ տեղաշարժը չի կարող դիտարկվել որպես Արցախի շրջափակման ավարտ. ԱՀ կառավարություն Գառնիի աշակերտներին տեղափոխող ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին․ կա վիրավոր «Հայաստանը եւ Արցախը՝ շրջադարձային խաչմերուկում»․ Գարեգին Բ-ն քաղաքական գործիչների հետ է հանդիպել Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնություն՝ նվիրված 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին Անպատժելիության գերակայությունը հանգեցնում է նման խայտառակ արդյունքի․ Քոչարյան
Ամենադիտված