Իրանը կիբերզենք է ստանում Ռուսաստանից․ WSJ Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն․ կան փակ ավտոճանապարհներ Արցախը գտնվում է պաշարման մեջ, կարևոր է, որ կառավարման համակարգը կարողանա համապատասխան ձևով գործել․ Դավիթ Բաբայան Իսլամական գործիչների մահը ընդգծում է Ադրբեջանում քաղաքական և կրոնական տարաձայնությունները. EurasiaNet Երևանում բախվել են Hyundai Elantra-ներն ու Akura-ն. կան վիրավորներ, որոնցից մեկը երեխա է Թենեսիի դպրոցում հրաձգության հետեւանքով 6 մարդ է զոհվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Իսրայելի վարչապետը դատական բարեփոխումների վերաբերյալ իր որոշումն անվանել է քաղաքացիական պատերազմից խուսափելու հնարավորություն Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան․ Sputnik Արմենիա Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը 

Հայաստանում քաղաքական-հասարակական դաշտը բաժան-բաժան է արված ու դրված հիմնականում երկու օտար ուժային կենտրոնների ազդեցության տակ․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանում քաղաքական-հասարակական դաշտը բաժան-բաժան է արված ու դրված հիմնականում երկու օտար ուժային կենտրոնների ազդեցության տակ՝ Արևմուտքի և Ռուսաստանի։ Այդ ուժային կենտրոնները երբեմն միմյանց հետ համագործակցում են՝ մեր հաշվին, երբեմն էլ չեն համագործակցում՝ էլի՛ մեր հաշվին։ Բայց հայկական ԶԼՄ-ների, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, նրանց հարող կամ կցորդ բազմաբնույթ խմբերի ու խմբակների համար այդ ամենը կարևոր չէ. նրանք մնում են այդ կենտրոնների ազդեցության տակ՝ երբեմն փոխելով ընդամենը տիրոջը, բայց ինքնուրույն գործելուց խորշելով։ Նրանց համար կարևորը տեր ունենալն է։

Այս քաղաքական հոսանքների խամաճիկ առաջնորդներն ու նրանց մանկլավիկները, ինչպես այլ առիթներով էլ ընդգծել եմ, ընդունակ չեն ոչ միայն ինքնուրույնաբար (առանց «կենտրոնի» ցուցումի կամ թույլտվության) գործելու, այլև ինքնուրույն մտածելու։ Օտար շահերը սպասարկելով են ձեռք գցել իրենց կարիերային, ունեցվածքին ու սոցիալական դիրքին՝ հընթացս, բնականաբար, վերածվելով երդվյալ ծառայամիտների՝ իրենց գաղափարախոսությամբ, հոգեկերտվածքով ու կենսակերպով։ Ու հոգ չէ, որ իրավիճակն օրհասական է։ Հոգ չէ, որ այսօր վճռվում է Հայաստանի լինել-չլինելու հարցը՝ Արցախը կարող ենք շատ արագ կորցնել։ Ծառայամիտները չեն գործելու, որովհետև չեն կարող փոխվել։

Այս վերնախավային կաթվածահարության վառ օրինակներից մեկն այն է, որ ինչպիսի սխալ ու հանցավոր քաղաքականություն էլ վարեն իրենց տերերը Հայաստանի (ներառյալ Արցախի) հանդեպ՝ նրանք անպայման մի հիմար արհեստական պատրվակ են բռնելու, թե «տեսեք-տեսեք՝ մեղավորը մեր տերը չէր, այլ այսինչն ու այնինչն էր»։ 

Լավրովին ու ՌԴ ԱԳՆ-ին ես քննադատում ադրբեջանամետ-թուրքամետ քաղաքականության ու հայտարարությունների համար, ասում են՝ չէ՛, չէ՛, մեղավորը Արևմուտքն է ու Նիկոլը։ 

ԱՄՆ-ին ու Արևմուտքին ես քննադատում՝ ֆաշիստական Թուրքիայի և Ադրբեջանի դեմ 30 տարի շարունակ որևէ ճնշում չբանեցնելու (իբրև հետևանք՝ նրանց հայատյաց ռասիզմն ու ցեղասպանական քաղաքականությունը խրախուսելու) համար, ասում են՝ չէ՛, չէ՛, բա ռուսներին մոռացար, ռուսներն են մեղավոր։

Նիկոլին ես քննադատում պարտվողական ու դավաճանական քաղաքականության համար, ասում են՝ բա՛ հնե՜րը, հնե՜րը, մեղավորը հներն են։ 
Հներին ես քննադատում Հայաստանը ծայրաստիճան թուլացնելու, բնակչության գրեթե կեսին երկրից արտամղելու համար, ասում են՝ չէ՜, չէ՜, հզոր պետություն, հզոր դիվանագիտություն ու հզոր բանակ ունեինք, այդ Նիկոլն էր՝ եկավ և ամեն ինչ փչացրեց։

Վասալների ուղեղում չի տեղավորվում, որ վերը նշված բոլորն էլ մեղավոր են՝ Արևմու՛տքն էլ, Ռուսաստա՛նն էլ, հնե՛րն էլ, Նիկո՛լն էլ, նրա բերած նորե՛րն էլ։ Վասալներից ավելին չես էլ կարող պահանջել։ Ցավն այն է, որ քաղաքական-հասարակական դաշտը գլխավորում են գերազանցապես մտավոր ու գործնական վասալները, որոնք ձևավորել են վերջին տասնամյակների ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՍԱԼԻՏԵՏԸ՝ օտարներից կախվածությունների պետական ու քաղաքական արմատակալած համակարգը։

Այնինչ այսօրվա ճգնաժամային, օրհասական իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ են ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ բխող՝ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական խորագիտակ մտքի ու մտածողության տեր, ինքնուրույն գործողությունների դիմելու պատրաստ պետական գործիչներ։ Այդպիսի առաջնորդները միայն կարող են կործանվող ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՍԱԼԻՏԵՏՆ ընթացքից վերափոխել ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ։ 

Կհասցնենք, թե՞ ոչ, այս է խնդիրը»։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը կիբերզենք է ստանում Ռուսաստանից․ WSJԱրքայազն Հարրին վերադարձել է Լոնդոն և հայտնվել դատարանումՈւղևորը բացել է ինքնաթիռի դուռը և բերման ենթարկվել (տեսանյութ)Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն․ կան փակ ավտոճանապարհներ Արցախը գտնվում է պաշարման մեջ, կարևոր է, որ կառավարման համակարգը կարողանա համապատասխան ձևով գործել․ Դավիթ Բաբայան Իսլամական գործիչների մահը ընդգծում է Ադրբեջանում քաղաքական և կրոնական տարաձայնությունները. EurasiaNetԵրևանում բախվել են Hyundai Elantra-ներն ու Akura-ն. կան վիրավորներ, որոնցից մեկը երեխա է Քիմ Քարդաշյանը լողազգեստով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Թենեսիի դպրոցում հրաձգության հետեւանքով 6 մարդ է զոհվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Իսրայելի վարչապետը դատական բարեփոխումների վերաբերյալ իր որոշումն անվանել է քաղաքացիական պատերազմից խուսափելու հնարավորությունԱնթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան․ Sputnik Արմենիա Երգչուհի Շակիրան նոր ընտրյալ ունիՀրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը պարապուրդի է մատնվա՞ծ. ինչու է պառակտվել ավագանինԴոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի կապակցությամբԱզատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բռնցքամարտիկ Դեմուրչյանին Սելենա Գոմեսն անկեղծ լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներինՍերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարանԹուրքական մամուլն անդրադարձել է ստադիոնի «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին Իլոն Մասկի նախկին ընկերուհին բացահայտել է դստեր նոր տարօրինակ անունըԿիպրոսը միջին վիճակագրական եվրոպական թիմ է. Ալեքսանդր Պետրակով Ինչու Նիկոլ Փաշինյանը չի «կտրում» ընտրությունը կեղծելու մեջ կասկածվողների «ձեռքերը»ՌԴ-ում ՀՀ դեսպանը Գալուզինի հետ քննարկել է միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆԱդրբեջանն ու ԱՄՆ-ն համախմբվել են՝ «մարտահրավերներին արձագանքելու համար»․ Բայդենն՝ ԱլիևինԼևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալԻնչ ունեցվածք են հայտարարագրել Իջևանի ավագանու ՔՊ-ական անդամներըՀՀ ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը. Sputnik Արմենիա Ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատները միացել են համազգային գործադուլին․ ReutersԲացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել «Սովորական մորաքույր»․ 41-ամյա Վերա Բրեժնևան ցուցադրել է իր դեմքն առանց դիմահարդարման և ֆիլտրերիԽաղալու ենք հաղթանակի համար. Վահան Բիչախչյանը` Կիպրոսի դեմ խաղի մասին Իսրայելի վարչապետը հետաձգել է դատական ​​բարեփոխումների մասին օրենքի ընդունումը․ ԶԼՄՔննարկվել են ԱԶԲ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը Պատրուշևը հայտարարել է, որ «Եվրամիության փլուզումը սարերի հետևում չէ»Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղումԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. ՄիրզոյանՀԱՊԿ որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը Գործադուլի պատճառով շատ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարում դեպի Իսրայել թռիչքներըHyundai-ն ներկայացրել է նորացված Sonata սեդանըՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին՝ Հռոմի ստատուսին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՏԱՍՍ Ավինյանը Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանը կարևորել է փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության և կառավարման ոլորտներում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ․ ՏԱՍՍ Հրապարակվել են Յուրի Գագարինի մահվան վայրից առաջին լուսանկարներըՆախագահի գործառույթը հռչակագրային չէ, այն շատ կոնկրետ լիազորություններ է ենթադրում. Դիլանյանը՝ Խաչատուրյանին
Ամենադիտված