«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի
Սպորտ
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։ 26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ուկրաինական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Խարկովի «Մետալիստ»-ը և Դոնեցկի «Օլիմպիկը», ինչպես նաև` իսպանական «Էլչե», «Վալենսիա II» և «Լեյդա Էսպորտիու» թիմերը:
Պաշտպանը «Ուրարտու» է տեղափոխվել Կրիվորոժսկի «Կրիվբաս»-ից: