Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 248-ի
ԼուսանկարներՍիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 248-ի, տուժել է 700 մարդ, RIA Novosti-ին հայտնել է առողջապահության փոխնախարար Ահմեդ Դամիրիան։
Ավելի վաղ հաղորդվում էր 237 զոհի և 639 վիրավորի մասին։ «Նոր տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 248 մարդ, վիրավորվել՝ 700-ը»,- ասել է Դամիրիան։
Նա նշել է, որ այս տվյալները վերջնական չեն, փրկարարական աշխատանքները շարունակվում են։