Զախարովան ցույց է տվել, թե Բաղդադում երկրաշարժի ժամանակ ինչպես են շարժվում ծանր ջահերը
ԲլոգոսֆերաՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Բաղդադում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ իր զգացողությունների մասին։
Թուրքական իշխանությունները երկուշաբթի գիշերը հայտնել են, որ ժամը 04.17-ին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաս նահանգում, որը ավերածությունների է հանգեցրել նահանգի կենտրոնում և մի շարք այլ քաղաքներում։ Հետցնցումներ են գրանցվել։
«Երկրաշարժ զգացվել է նաև Բաղդադում՝ իմ գործուղման ժամանակ: Անսովոր է, որ այսօր (և դա տեղի ունեցավ տեղական ժամանակով մոտավորապես 4:20-ին) զգացվեց երկար տատանում: Ոչ թե ցնցում, այլ տատանում, որը տևեց մեկ անգամ՝ մի քանի րոպե: Եվ հետո արդեն կրկնվեց ավելի մեղմ տեսքով»,- գրել է Զախարովան Telegram-ի ալիքում՝ կցելով տեսագրություն, թե երկրաշարժի ժամանակ ինչպես են շարժվում ծանր ջահերը: