Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պատասխանել Իրանին Լեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներին Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) ԱՄՆ–ն ​​չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես օգնեց Իսրայելին․ Ջոն Քիրբի Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն «Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Քաղաքացին հասանելիություն է ստացել «adjarabet.am»-ի 58 օգտատերերի հաշիվներին և 12 մլն դրամ հափշտակել

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների բազմաթիվ դեպքերի էական հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժած անձանց շրջանակը, որոնց թիվը, քննության տվյալներով, հասնում է շուրջ ութ տասնյակի, ինչպես նաև՝ վերջիններիս պատճառված վնասի չափը, գրում է ՔԿ-ն։

Մասնավորապես, 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքացուց ստացվել է հաղորդում այն մասին, որ անհայտ անձն ապօրինի հասանելիություն է ստացել իրեն  պատկանող «adjarabet.am» բուքմեյքերական ընկերությունում գրանցված խաղային հաշվին և դրան կցված՝ իր անվամբ թողարկված բանկային քարտից դրամական փոխանցումներ է կատարել խաղային հաշվին։ Այնուհետև՝ խաղարկելով և պարտություններ կրելու եղանակով նա գումարը փոխանցել է նույն կայքում գրանցված այլ խաղային հաշվի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն եղանակով և մեխանիզմով կատարված հափշտակությունների դեպքերի առթիվ մի քանի տասնյակի հասնող քրեական գործեր են քննվում նաև ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում: Քրեական գործերով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նշված բոլոր քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի՝ 20–ամյա բնակիչը, 2021 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, շարունակաբար, նույնական արարքներով, առանց թույլտվության, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, մուտք է գործել հանրապետության տարբեր մարզերում բնակվող մի շարք անձանց «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվներ և դրանցից, ինչպես նաև դրանց կցված քարտային հաշիվներից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կատարել առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն։

Մասնավորապես՝ երիտասարդը համացանցում ստեղծել է «ծուղակային» էջ, որը արտաքինից ձևավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով և այն որպես գովազդ տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի կեղծ ակցիաներ՝ «Միացիր Աջարաբեթի նոր ակցիային, ստացիր՝ 2500-ից 25000 դրամ քեշ. 60-180 անվճար սփիններ, 40-80 անվճար ավիաբեթ ամեն օր, 7 օր շարունակ «ստանալ նվերը»» բովանդակությամբ։

Գովազդվող ակցիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» կամ «ajajajjaj15» նույնականացման տվյալի անհատական էջեր, այնուհետև՝ այդ էջում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունն և գաղտնաբառը, սակայն գովազդվող ակցիաները չեն տրամադրվել նրանց:

Արդյունքում՝ երիտասարդը, «Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալները ստանալով, խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության, ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի 58 օգտատերերի խաղային հաշիվներին և դրանցում առկա, ինչպես նաև խաղային հաշիվներին կցված քարտային հաշիվներից կատարել է առանձնապես խոշոր չափերի՝ 12․375․400 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն:

Հանցավոր գործունեության մեխանիզմն ի կատար ածելու նպատակով նա խաղային հաշիվներին փոխանցված կամ դրանցում առկա գումարները խաղարկելու և պարտություններ կրելու եղանակով փոխանցել է իր կողմից համացանցում ստեղծված ծուղակային էջի միջոցով պարզած 23 անձանց՝ «adjarabet.am» կայքի օգտատերերի խաղային հաշիվներին, այնուհետև դրանցից հափշտակված գումարները փոխանցել է իր կողմից տնօրինվող և կառավարվող բանկային քարտերին, էլեկտրոնային դրամապանակներին, այդ թվում՝ իր և այլ անձանց անվամբ թողարկված բանկային քարտերին։ Այդ այդ կերպ նա ստացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի նշված գումարը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու հնարավորություն:

Նախաքննության ընթացքում  ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բանկային և քարտային հաշիվների վրա արգելանք է դրվել, նրա կողմից կատարվել է 8.150.000 դրամի չափով փոխանցում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի  փոխհատուցում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ( 58 դրվագ) և 362-րդ հոդվածի 1-ին մասով (23 դրվագ)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, այնուհետև այն փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պատասխանել ԻրանինԼեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներինՍամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Պրոիշխանական քաղաքագետը ՔՊ–ականին նեղացնողներին սպառնում է «պադեզդներում ծեծելու» և «զուգարանում մարդ սպանելու» մեթոդներով պատժելԱՄՆ–ն ​​չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես օգնեց Իսրայելին․ Ջոն ՔիրբիԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն «Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ ԹաթոյանԻնչպես է անցել և ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի կազմակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքին (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ)Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին (տեսանյութ)Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»–ն Փաշինյանն անցել է շանտաժի լեզվիԶելենսկին Արևմուտքից պահանջել է պաշտպանել Ուկրաինային, ինչպես պաշտպանեցին Իսրայելին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում (տեսանյութ)Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին»․ դեսպանՍամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)Անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ 1 միլիոն գումարը․ Հակոբյան (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (տեսանյութ) Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան Նեթանյահուն բանակին հանձնարարել է Իրանի վրա հարձակման համար թիրախներ առաջարկել Զուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիրԱլեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ (լուսանկարներ)Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներովԱրևմուտքի՝ «մտրակի ու բլիթի» քաղաքականությունը Փաշինյանի հանդեպՖրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. Փաշինյանը որոշում է ստորագրել Նշվել է նիհարելու հաճելի և արդյունավետ միջոցՄակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա290 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ Հայաստանը Ռուանդայի վերածելու դիմաց. The TimesՌուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ) Տղամարդը դատի է տվել 50 կանանց՝ իր մասին «բամբասելու» համարԻսրայելն այլ տարբերակ չունի, պետք է պատասխանի Իրանի հարձակմանը․ ԳալանտՈղբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է «Քեզ ո՞ւմ տեղն ես դրել». Կարեն Բաբաջանյանը՝ Արմուշի և «32 ատամ» ակումբի մասին (տեսանյութ)Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակը Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված. 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվելԻրական ժողովրդավարությունը գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ որ բացառվում է մարդու շահագործումը, աղքատությունը․ Մհեր Ավետիսյան«Միասնության և հարձակման ժամանակն է»․ Սահակաշվիլին հանդես է եկել կոչովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքովՌուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության «սպառնալիք», բայց ոչ մի թթու խոսք Թուրքիայի և Ադրբեջանի մասին. Սաղաթելյան (տեսանյութ) Իսրայելը մտածում է իրանական հարձակմանը պատասխանելու մասին․ ԶԼՄ
Ամենադիտված