Բայդենը հրահանգել է օգնություն տրամադրել Թուրքիային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ափսոսանք է հայտնել Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետեւանքների կապակցությամ։
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների և ավերածությունների լուրից: Ես հանձնարարել եմ իմ թիմին ուշադիր հետևել իրավիճակին՝ համաձայնեցնելով Թուրքիայի հետ և շարունակել ցուցաբերել անհրաժեշտ օգնություն», - ասվում է Սպիտակ տան ղեկավարի թվիթերյան գրառման մեջ։
Բայդենը հանձնարարել է իր վարչակազմի անդամներին ուշադիր հետևել իրավիճակին և, համաձայնեցնելով Թուրքիայի հետ, անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքների վերացման համար։