ՀՀ–ն պատրաստ է օգնություն տրամադրել Թուրքիային ու Սիրիային. ԱԳՆ. Sputnik Արմենիա
Արտաքին ՔաղաքականՀայաստանը պատրաստ է մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը»,– ասաց նա: