Հայտնի է դարձել «Յուվենտուս»-ի հետ Ռոնալդուի գաղտնի համաձայնագրի մասին ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից. ԿԳՄՍ նախարար ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ Պենտագոն Արցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․ հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ «Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ Մեդվեդև ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է 

Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ

Քաղաքական

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.

«2023 թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանը, Արցախի շրջափակումից ի վեր արդեն վեցերորդ անգամ, փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին՝ մեկ օրով, հունվարի 21-ին՝ 4 օրով և հունվարի 28-ին՝ մեկ օրով՝ այդպիսով խաթարելով Արցախի բնակչության նորմալ կենսագործունեությունը և հոգեբանական ճնշում գործադրելով նրա վրա։

Ադրբեջանի գործողությունների պատճառով հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։

Իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։

Ադրբեջանի նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից։

Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դիմում է Արցախի շրջափակմանը, խաթարում է կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը՝ այսպիսով ստեղծելով անտանելի կենսապայմաններ և խաղաղ բնակչությանը մատնելով անհավանական դժվարությունների։

Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի բարձրագույն ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և մարդկային բարոյականության նորմերից։ Անտեսելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Արցախի շրջափակման անհապաղ վերացման կոչերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը, պաշտոնական Բաքուն փաստացի ինքն իրեն հակադրում է քաղաքակիրթ հանրությանը։

Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։ 

Այս պայմաններում Արցախի ժողովրդի ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև՝ ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
49-ամյա Հայդի Քլումը ներկայացել է առանց ներքնազգեստի թափանցիկ զգեստով (ֆոտոշարք)Բլոգերը կռվել է կատաղած կապիկների հետ՝ որդուն փրկելու համար (տեսանյութ)Հայտնի է դարձել «Յուվենտուս»-ի հետ Ռոնալդուի գաղտնի համաձայնագրի մասինԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը Մեծ Բրիտանիան և Չեխիան վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների համարՋերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից. ԿԳՄՍ նախարար ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Աշխարհի ամենաերկար մորուք ունեցող տղամարդը երկրորդ անգամ գերազանցել է սեփական ռեկորդը (տեսանյութ)ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ ՊենտագոնԱրցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․ հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ «Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ ՄեդվեդևՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է Սյունիքում ՔՊ-ականների միջև «մենամարտերը» շարունակվում ենՀայաստանի ազգային հավաքականի վերջին մարզումը Թուրքիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանին․ իրանցի լրագրողՎրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում (տեսանյութ) Մարտունու շրջանում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆԳրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին Փաշինյանը ճիշտ է ասում, բայց միգուցե ի՞նքն է հինգերորդ շարասյունն ուղղորդել. Սերժ Սարգսյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱՄՆ-ում բանտարկյալներն ատամի խոզանակի միջոցով փախել են բանտից Ադրբեջանը կեղծ թեզերով փորձում է թիրախավորել նաեւ Արցախի միջհամայնքային ճանապարհները. ԱՀ ՏԿԵՆ Մեր ժամանակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց ժամանակ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր մոտ․ Սերժ Սարգսյան Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետԵրեւանում BMW-ի եւ մոպեդի բախման հետեւանքով 2 հոգի մահացել է. նրանք ավտոբուսի տակ են հայտնվել «Նախկինների» ճամբարից ՔՊ տեղափոխված Արենիի համայնքապետը պարապուրդի է մատնվածՄակրոնը հայտարարել է Չինաստան այցելելու մտադրության մասինԵրևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք» Նեթանյահուն հետաձգել է այցը Լոնդոն, քանի որ օդաչուները հրաժարվել են իրականացնել չվերթը․ Telegraph Լկտի սուտ է, ձեռք ենք բերել S300-ներ, հեռահար հրթիռներ, հարյուրից ավելի զրահատեխնիկա ու «Իսկանդեր». Սերժ Սարգսյան Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես ՀՀ ինքնիշխան տարածքի, այնպես էլ ԼՂ-ի նկատմամբ․ ՊապիկյանԻնչ ունեցվածք են հայտարարագրել Էջմածնի ավագանու ՔՊ-ական անդամներըՓրկարարները ջրանցքից դուրս են բերել դի Սելենա Գոմեսը խնդրել է այլևս չահաբեկել Հեյլի Բիբերին, ով սկսել է մահվան սպառնալիքներ ստանալԵս ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ. ՀՀ նախագահԷդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից Սերժ Սարգսյանն անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության վտանգը Սնուփ Դոգը ցանկություն է հայտնել ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման ժամանակԵրասխը, որտեղ սպանվեց հայ զինվորը, ադրբեջանական լրատվամիջոցներն անվանում են «հին ադրբեջանական հող»․ ամերիկացի լրագրող Մարկ Ցուկերբերգը երրորդ անգամ հայր է դարձել«Առաջին խաղն է էս մարդու»․ Պետրակովը քմծիծաղ տվեց հարցից հետո․ «Հրապարակ»Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով Թուրքիայի հավաքականը ժամանել է Երևան (լուսանկարներ)
Ամենադիտված