ՀՀ Ոստիկանություն. Լիլուն ազատության մեջ է, սակայն հետաքննությունը շարունակվում է
Վերջին լուրեր
Ինչպես Lurer.com–ին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, շոու-բիզնեսի ներկայացուցիչ Լիլուն այժմ գտնվում է ազատության մեջ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին, որոնք նույն օրը, ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:
Երգչուհին մեկնաբանել է հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպը. «Ընկերներով էինք, մի քիչ գինովցած, ու իրավապահ մարմինների հետ վիճաբանություն ծագեց, բայց որևէ ոստիկանի հետ կոպիտ խոսելու, վիրավորելու միտք չեմ ունեցել: Եթե անգամ վիրավորել եմ որևէ ոստիկանի, ուեմն ներողություն եմ խնդրում. հատուկ միտք չեմ ունեցել»,- ասել է Լիլուն Slaq.am-ի հետ զրույցում:
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն: