Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ ՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին և մի քանի այլ աստղային խաղացողների վաճառել․ RMC Sport Փաշինյանն Արփիի հետ է մեկնել Սոչի (տեսանյութ, լուսանկարներ) Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ քաշային կարգում․ UWW 

«Հրապարակ». Ասում են՝ հանցավոր համաձայնությամբ, չեն ասում, թե ում հետ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.
Այսօր խորհրդարանն անդրադառնալու է գլխավոր դատախազի միջնորդագրերին՝ ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր, նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Երեք միջնորդագրերից մեկի տեքստը գաղտնի է, անգամ Օհանյանը դրան ծանոթ չէ, քանի որ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն չունի։ Մյուս երկուսում թվարկված են խախտումներ, որոնք արձանագրվել են Օհանյանի՝ նախարարի պաշտոնում եղած շրջանում (2008-2016 թվականներին)՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վատնում, հափշտակություն եւ այլն։ 

Աննա Վարդապետյանի միջնորդագրերի բնույթը պատկերացնելու համար նշենք Արմաշի դրվագը։ Գյուղապետի որոշմամբ համայնքի տարածքներ, Երասխի զորամասի ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, այլ շինություններ անհատույց փոխանցվել են ՊՆ-ին, օտարվել են ՊՆ բարձրաստիճան անձանց, ապա, ըստ դատախազության, այլոց անունով գրանցվել են։ Կամ՝ հիշատակվում է Վեդիի կադաստրի ղեկավար անձնակազմից ոմն Էդիկ Ավետիսյան, որը, ըստ դատախազի, օրենքով արգելված գործարքներ է իրականացրել, քաղաքացիներին վաճառել է ՊՆ-ին պատկանող կառույցներ, վկայականներ է բաժանել, դրանք գնորդների անուններով է գրանցել եւ այլն։

Գլխավոր դատախազի տեքստերից առաջին տպավորությունն այն է, որ նախարարն է այս եւ այլ հանցանքները կատարել՝ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, հափշտակություններ, չարաշահումներ եւ այլն։ Եվ ամենակարեւորը՝ նա այս հանցանքները կատարել է միայնակ՝ նախարարությունից որեւէ այլ պաշտոնյա դրանց չի մասնակցել, քանի որ այլ մեղադրյալ՝ նախարարության կազմից, չկա։ Միակ դիվային հանցագործն այս հսկայական կառույցի գլուխն է եղել՝ այժմ ընդդիմադիր պատգամավոր, իշխանության անաչառ քննադատ, պատերազմի հերոս, նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 
Միայն մեկ մեղադրյալի անուն է հայտնի այս գործերով՝ գործարար, ՊՆ զենքի մատակարար Դավիթ Գալստյանի։ Վարույթներից մեկով անցնում է նաեւ ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու անունը՝ Գրիգորի Խաչատուրով։ Վերջ։ 

 «Հրապարակի» հետ զրույցում Սեյրան Օհանյանն իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ պատասխանում է․ «Ես տեսաուղերձ եմ  հրապարակել այսօր, որում նշել եմ, որ պետությանն ու բանակին վերաբերող բոլոր գործընթացները նախկինում իրականացվել են՝ հաշվի առնելով բանակի եւ տնտեսության շահերը։ Հատկապես բանակի օպտիմալացման, նրա մարտական եւ համակողմանի ապահովման հնարավորություններն ավելացնելու։ Եթե կան ավելորդ բաներ, որոնց պահպանման վրա մեծ ծախսեր են կատարվում, դրանցից ձերբազատվել են, մանավանդ, եթե դրանք անօգտակար վիճակում են՝ քայքայված, ինչը, անկասկած, բերել է նրան, որ մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ ամուր թիկունք։ Այս ամենն իրականացվել է պետությունում գոյություն ունեցող օրենքների, գնումների ընթացակարգերի համաձայն»։ 

Տարօրինակ է այն հանգամանքը, որ ոչ մի այլ պաշտոնյա չկա մեղադրանքի տեքստում, ու ինչը որ գրված է, մեկ մարդու վրա է բարդված՝ նախարարի։ Կարո՞ղ է այդպես լինել։ 

«Դրանք ոչ թե միջնորդագրեր են, այլ խախտելով անմեղության կանխավարկածը՝ ուղղակի մեղադրանքներ են, ուղղված մեկ անձի։ Նույնիսկ եթե դրանցում կան հարցաքննությունների նյութեր, իմ հարցաքննությունների նյութերը ոչ ամբողջական են դրված։ Նշված է, օրինակ՝ հանցավոր համաձայնություն եւ այլն, եւ այլն, բայց, օրինակ, ոչ մի տեղ նշված չէ, թե այդ հանցավոր համաձայնությանն ում հետ եմ եկել, որն է այն օղակը, որի հետ ես հանցագործություն եմ կատարել։ Ես հայտարարում եմ, որ ՊՆ-ում աշխատելու եւ ծառայելու ժամանակ որեւէ մեկի հետ «հանցավոր համաձայնության» չեմ եկել որեւիցե մի գործով, որեւիցե մի անգամ, մեկ լումայի, չգիտեմ՝ մեկ միլիմետրի շահ չեմ ունեցել։ Այնպես որ, իրենք այդ միջնորդությունները ներկայացնելով, հանրության ուշադրությունն են ուզում շեղել, ուզում են թատերականացված ներկայացում տալ մեկ դերասանի՝ ՔՊ-ի կազմով թող ներկայացնեն»։

Միջնորդության դեմ ի՞նչ է առարկելու Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը, ի՞նչ ունի նա դատախազի տեքստերի դեմ։ «Չենք ընդունում այդ ամենը, բայց հնարավորությունը շատ քիչ է՝ չընդունելով այդ ամենը, դրա դեմ որեւէ բան ասել, քանի որ անհավասար վիճակ է։ Մի տեքստ են գրել, ինչ-որ հիմքեր են նշվում, բայց մենք այդ հիմքերը չունենք, որ գնահատենք։ 
Այդ միջնորդագրերում կոնկրետ մեղադրանքներ կան՝ ուղղված պարոն Օհանյանին։ Նաեւ խոսք է գնում ինչ-որ փաստաթղթերի եւ անձանց ցուցմունքների մասին։ Բայց դրանք չկան, արդեն վերլուծված են, կարծես սա պատրաստի մեղադրական եզրակացություն լինի։ Չկան ապացույցները, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք դրանց ծանոթանալու եւ ներկայացնելու մեր դիրքորոշումը, որ սա սենց է, սա՝ սենց։ Կամ՝ այդ գրածներով չի հաստատվում այն փաստը, որ պարոն Օհանյանն ինչ-որ մեկի հետ, խմբային շահերից ելնելով, համաձայնություն է ունեցել։ Մենք բազմաթիվ նման գործեր տեսել ենք։ Նույն Մարտի մեկի գործը, ՁորաՀԷԿ-ի գործը, որով դատախազը չհաստատեց մեղադրական եզրակացությունը։ Այսինքն, ինչ-որ բաներ գրված են, բայց երբ ծանոթանում ես, գործի մեջ խորանում ես, տեսնում ես, որ դրանք ճիշտ չեն մեկնաբանվում։ Այն, ինչ իրենք ասում են, այդ նյութերով դա չի ապացուցվում։ Բերել են ինչ-որ տեքստ, որի վերաբերյալ ապացույցներ չկան, որոնք գնահատելու հնարավորություն չունենք»։ 

Ըստ Կարեն Մեջլումյանի, դատախազի բերած տեքստերը պատրաստի մեղադրական եզրակացություն են, այսինքն՝ քրեական հետապնդումը փաստացի իրականացրել են, առանց խորհրդարանի համաձայնության։ «Այն, ինչ կա, մի մեղադրական եզրակացություն է, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումն արդեն իսկ իրականացրել են, ավարտել են, եզրակացություն են արել, այն դեպքում, երբ միայն ԱԺ համաձայնությամբ կարող էին այդ հետապնդումն իրականացնել»։ 

Սեյրան Օհանյանը սկսված գործընթացը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ հրապարակավ հիշեցրել, որ միջնորդագրերը ներկայացվել են Ազատի դեպքերի օրը եւ Արցախի անվտանգության հարցերից, այս ցավալի դեպքից՝ «այս ամենից շեղելու համար են»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Էս իմ խեղճ քիթիկին արդեն 3 անգամ վիրահատել եմ». Լյուսի Հայրապետյանը՝ իր պլաստիկ միջամտությունների մասին Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետԻնչպես սարսափ ֆիլմում․ Նյու Յորքը պատվել է թանձր մշուշով (լուսանկարներ)Լեոնարդո Դի Կապրիոն Ջիջի Հադիդին ծանոթացրել է ծնողների հետՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին և մի քանի այլ աստղային խաղացողների վաճառել․ RMC Sport Փաշինյանն Արփիի հետ է մեկնել Սոչի (տեսանյութ, լուսանկարներ) Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ)Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ քաշային կարգում․ UWW ՔՊ-ականները «ծաղրում» են թիմակցի «մտքի գոհարները»Նատալի Պորտմանը չի հանել ամուսնական մատանին՝ ամուսնու դավաճանության մասին իմանալուց հետոՔՊ-ական պատգամավորն օլիգարխների շահերի լոբբինգ՞ է իրականացնումՀռոմի պապը վիրահատության է ենթարկվելՄիրզոյանն ու Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Իննայի, Գոշի, Նազենիի և Սոֆիի հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)Ուրախ ենք ողջունել ՀՀ և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը․ Սիմոնյան Իշխանության յուրայինների «թայֆայական» շահերը՝ օրենքից վերՈրպես զսպման մեխանիզմ՝ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը. Ռոթ Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ․ Ermenihaber Սեփական թերացումները «կռուտիտներով» քողարկող պաշտոնյաների 10-յակըԼիահույս ենք, որ Ադրբեջանը ևս կհամաձայնի իր կողմում ԵՄ առաքելություն իրականացնել, բայց լավատեսական ազդակներ չենք ստացել. Միխայել Ռոթ Երևանը՝ ռուսաստանցիների ամառային ճանապարհորդությունների լավագույն երթուղիների եռյակում․ ՏԱՍՍ Անսպասելի կապ՝ Մեսսիի և Հայաստանի միջև․ պարզվում է՝ աշխարհի լավագույն խաղացողն իր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատիրոջըՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութին Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ ԶախարովաՆարեկ Մկրտչյանը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է սոցապ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը Հույս ունենք՝ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի․ Հակոբ Արշակյան Ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ Ծեծկռտուք՝ ամերիկահայ ցուցարարների մասնակցությամբ (տեսանյութ) Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՀամակարգային աշխատանք ենք տանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, դա բոլորի շահերից է բխում. Միշուստին Սիմոնյանը և Լորդերի պալատի խոսնակը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը«Իրավիճակը փոխվել է»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասինՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մանրամասներ ՀՀ ԱԽՔ-ը պետք է կողմնորոշվի՝ կամ ՌԴ-ի հետ նորմալ քննարկում է ունենում, կամ՝ նման բաներ հայտարարում․ Զախարովա Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ–ում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերը Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ինտեր»-ի ընդհանուր խմբում Առանց սպանդանոցների հարցը լուծելու ո՞նց եք մարդկանց տուգանելու պատգամավորը՝ պաշտոնյային Կոմունիկացիաների բացման հարցում կա առաջընթաց. Փաշինյանը՝ Միշուստինին Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին՝ երկու հայ զինծառայողի վերաբերյալ Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` Միշուստինին Ես նույնիսկ չեմ կարող հավատալ, որ Վերին Լարսում խցանումներ չեն լինի. Փաշինյան
Ամենադիտված