Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

ՀՀ ԳԱԱ-ն լույս է ընծայել հայկական տարածքների բռնազավթման մասին աշխատության անգլալեզու տարբերակը

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը լույս է ընծայել դեռևս 2020 թվականին հրատարակված «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդա­յին Ադրբեջանին 1920–1930-ական թվականներին (187 էջ + 1 ներդիր և 2 քարտեզ) կոլեկտիվ աշխատության անգլալեզու՝ «The Annexation of Armenian Territories to Turkey and Soviet Azerbaijan in the 1920s–1930s» (Yerevan, 2021, 153 pages + 1 inlay and 2 maps) տարբերակը: 2022 թվականի տարեվերջին աշխատությունը հրատարակվել է նաև ռուսերենով՝ «Аннексия армянских территорий Турцией и Советским Азербайджаном в 1920–1930-х годах» (222 стр. + 2 вкл. и 2 карты), որում հեղինակների կողմից ներառվել են նոր նյութեր և փաստաթղթեր։

Աշխատության հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը (նաև՝ խմբագիր), նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմաբան-քարտեզագիր, պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Բադալյանը։ Հետազոտական աշխատանքների ընթացքում փաստաթղթերի հավաքմանը հեղինակներին օժանդակել է գիտական խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտ, Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Գայանե Ղազարյանը:

Պատմաքաղաքական կարևոր և արդիական նշանակություն ունեցող կոլեկտիվ այս աշխատությունը հայ և արտասահմանյան գիտաքաղաքական և ընթերցող լայն շրջանակներին է ներկայացնում Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների ձևավորման ընթացքը 1920-1930-ական թվականներին։ Ցույց է տրվում, թե ինչպես Հայաստանի և հայ ժողովրդի պատմական և քաղաքական ճակատագրում խորը հետք թողած Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերով, խորհրդային պետական ու կուսակցական մարմինների որոշումներով հայկական զգալի տարածքներ անցան Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին։ Դրա հետևանքով Խորհրդա­յին Հա­յաս­տա­նը և­ այ­սօր ն­րա իրա­վա­հա­ջոր­դը հան­դի­սա­ցող Հա­յաս­տա­նի Հանրապե­տութ­յու­նը, ԼՂԻՄ-ը (ԼՂՀ, Արցախի Հան­րա­պե­տութ­յու­ն) հայտն­վե­ցին ռազմավարա­կան տե­սա­նկյունից անչափ խոցելի սահմաններում՝ պարփակվելով համապատասխանաբար 29.8 հազար և 4.4 հազար քառակուսի կմ տարածքի վրա: Տարածքային կորուստները հստակ արտացոլված են աշխատության հեղինակների կողմից պատրաստված և գրքերի հետ հրատարակված 2 թեմատիկ քարտեզներում։

«Աշխատությունում իրականացվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի հայ-ռուսական համաձայնագրի, Մոսկվայի և Կարսի 1921 թվականի խորհրդա-թուրքական պայմանագրերի հոդվածների պատմաքննական և համեմատական վերլուծություն: Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-թուրքական տարածքային-սահմանային խնդիրներին: Դիտարկվել է այդ պայմանագրերի օրինականությունը, դրանց համապատասխանությունը միջազգային պայմանագրային իրավունքին: Համադրվել են հայկական շահերը ոտնահարող Մոսկվայի և Կարսի պայմանագրերի կնքման հանգամանքները: Սույն պայմանագրերով քեմալական Թուրքիային են անցել Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Խորհրդային Ադրբեջանին՝ Շարուր-Նախիջևանը: 1921 թվականի ամռանը և աշնանը խորհրդային կուսակցական մարմինների որոշումներով Խորհրդային Ադրբեջանին են անցել Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրի գավառի արևելյան մասերը: Անդրկովկասյան Դաշնության գոյության շրջանում (1922-1936 թթ.) շարունակվել է «վիճելի» բնորոշումը ստացած հայկական տարածքների՝ Ալ լճերի (Ալագյոլար), Կապանին հարակից 21 գյուղակների տարածքների և այլ հողաշերտերի՝ Խորհրդային Ադրբեջանին միացման գործընթացը: Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին է կցվել իբրև ինքնավար տարածք ինքնավար մարզի կարգավիճակով: Ինքնավար մարզը խորհրդային պետականության դրսևորման ձևերից էր և ազգային-մշակութային, նաև որոշակի վարչական ինքնուրույնություն էր ենթադրում: Այն է՝ ԽՍՀՄ գոյության շրջանում ԼՂԻՄ-ը հստակ, կայուն կարգավիճակ ունեցող տարածք էր, ինչը, ի դեպ, ճանաչել է նաև Խորհրդային Ադրբեջանը»,- ասաց պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը՝ հավելելով, - Խորհր­դա­յին տա­րի­նե­րին Ադր­բե­ջա­նին բռնակց­ված հայ­կա­կան տա­րածք­նե­րի զգա­լի մա­սն ա­զա­տագր­վե­ց Արցախ­յան ա­զա­տագ­րա­կան առաջին պատերազմում հայ ժողովր­դի հե­րո­սա­կան հաղթանակնե­րի շնոր­հիվ»:

«Քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները երբեմն վկայակոչում են պատմական հնարածին փաստերի մասին՝ իրենց քաղաքական-մեծապետական հավակնությունները հիմնավորելու նպատակով: Այդպիսի օրինակներից են վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի հակահայ հայտարարությունները: Սույն կոլեկտիվ հետազոտության կարևորագույն արժեքներից է այն, որ այստեղ իրադարձությունները ներկայացված ու մեկնաբանված են առանց քաղաքական-քարոզչական մոտեցումների: Ուստի, անաչառ տեղեկատվություն փնտրող ընթերցողը դյուրին կերպով տեղեկություններ կգտնի խորհրդային առաջին տասնամյակներին հայ-ադրբեջանական սահմանագծի ձևավորման ընթացքի վերաբերյալ»,- ասաց աշխատության համահեղինակ Համո Սուքիասյանը:

Հետազոտությունն իրականացվել և տպագրվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում իրականացվող «Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.: Հայաստանը և հայությունը նորագույն ժամանակաշրջանում: Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն: Աղբյուրագիտություն և պատմագրություն» բազային ֆինանսավորման ծրագրի (ղեկավար՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան) շրջանակներում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ
Ամենադիտված