Առնոլդ Շվարցենեգերի նախկին կինը պատմել է՝ ինչպես է հաղթահարել դերասանից բաժանումը
Լուսանկարներ
Առնոլդ Շվարցենեգերի նախկին կինը՝ Մարիա Շրայվերը, խոստովանել է, որ դերասանից ամուսնալուծությունն իր համար շատ դժվար է եղել, գրում է Page Six-ը։
67-ամյա լրագրողն ու գրողը դարձել է Making Space փոդքասթի հյուրը։ Հարցազրույցներից մեկում Մարիա Շրայվերն ասել է, որ Առնոլդ Շվարցենեգերի հետ ամուսնությունը դադարեցնելու որոշումն իր համար հեշտ չի եղել, իսկ բաժանվելուց հետո դիմել է «մենաստանի օգնությանը»։
«Ես գնացի մեկուսի վանք՝ լռելու և խորհրդածելու։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել լինել խոցելի, թույլ լինել մինչև այդ պահը։ Բայց վանքի վանահայրն ինձ ասաց. «Դուք չեք կարող այստեղ մնալ, բայց կարող եք դուրս գալ և դառնալ Մարիան»: Երբ ես դուրս եկա վանքից, ես ինքս ինձ ասացի. «Լավ, Տեր, գնացինք», - կիսվել է Մարիա Շրայվերը:
Առնոլդ Շվարցենեգերն ու Մարիա Շրայվերը բաժանվել են 2011 թվականին։ Ամուսնալուծության նախաձեռնողը Մարիան է, ով պարզել է, որ ամուսինն իրենց տնտեսուհու երեխայի հայրն է։ Պաշտոնապես նախկին ամուսինները ամուսնալուծվել են միայն 2021 թվականին այն բանից հետո, երբ վերջապես կարողացել են պայմանավորվել ունեցվածքի բաժանման շուրջ։ Շվարցենեգերը և Շրայվերը չորս երեխա ունեն՝ 33-ամյա Քեթրինը, 31-ամյա Քրիստինան, 29-ամյա Պատրիկը և 25-ամյա Քրիստոֆերը:




