By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Հակաօրինական որոշումներ, կասկածելի գնումներ. ում քայլերն են վնաս հասցրել պետությանը

Analytical

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ էր կրկնում, որ Նոր Հայաստանի պաշտոնյաների համար Հայաստանի պետական բյուջեն ժողովրդի բյուջեն է լինելու և պետական պաշտոնյաները պետք է խնայողաբար ծախսեն յուրաքանչյուր լուման: Այդպես է, թե ոչ՝ կարելի է դատել միայն այն հանգամանքից, որ վերջին ամիսներին մի շարք պետական պաշտոնյաների կողմից ընդունված ոչ օրինական որոշումների արդյունքում պետական, ասել է թե ՝ ժողովրդի բյուջեն զգալի վնասներ է կրել: ՔՊ-ական պաշտոնյաների ընդունած որոշումները բողոքարկվել են և պետական բյուջեի հաշվին փոխհատուցումներ են տրվել նրանց, ովքեր այդ որոշումներից տուժել են: Որոշների քայլերն էլ անգամ չեն նկատվել պատկան մարմինների կողմից:

Դիցուք՝ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում է հայտնվել: Մամուլը ահազանգում է, որ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: 

Դժվար է նույնիսկ կռահել, թե որքան վնաս է կրել պետությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ համավարակի ընթացքում ընդունած հակասահմանադրական որոշումների արդյունքում: Դրանց մեծ մասը բողոքարկվում են դատարաններում և հայցերը մեկը մյուսի հետևից բավարարվում են:

2018 թվականի իշխանափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ ՊԵԿ ղեկավարությունը դրա անունը դրեց «կառուցվածքային փոփոխություններ» ու դրա անվան տակ մի շարք փորձառու, երկարամյա աշխատակիցների, այդ թվում՝ վարչությունների ու բաժինների պետերի, պետի տեղակալների, ազատեց պաշտոններից։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ խոսքը մոտ մեկ տասնյակ մարդու մասին է, ովքեր, համարելով, որ ապօրինի են հեռացվել աշխատանքից, դեռ 2018-19 թթ․ դիմել էին դատարան՝ վիճարկելով աշխատանքից հեռացման ՊԵԿ որոշումը։ Փաստացի, ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած ապօրինի, սխալ որոշումների պատճառով։ 

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի: Պատճառը 2021 և 2022 թվականներին ավտոբուսների ձեռքբերման գործընթացն է, ինչը շատ հարցեր է առաջացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ: Ըստ հանձնաժողովի՝ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնք կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Բացի այս, արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարողի հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:  Հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Քաղաքապետարանը տրամադրել է ոչ ամբողջական տեղեկություն, բայց, չնայած դրան, հանձնաժողովը որոշել է կասեցնել հարուցված վարույթը: Սակայն, մամուլը համառորեն գրում է, որ  առաջիկայում վերսկսելու է վարույթը: 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի և վճռով պարտավորեցրել Պետրոսյանին վերականգնել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում: Դատարանը նաև պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդը՝ սկսած 2019 թվականի մարտի 29-ից մինչև դատարանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դեպքում էլ, թեև բողոքարկողը փաստացի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն է, սակայն որոշումը կայացվել էր նրա նախորդի կողմից:

Կառավարության որոշմամբ վերակազմակերպված (փաստացի վերացված) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 2020թ․ ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Առողջապահության նախարարության, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի կողմից ընդունված որոշման դեմ:  ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ հայցվոր Ս․Ռ․Գրիգորյանի բռնագանձվել 250000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է գումարի 2%-ը՝ որպես պետական տուրքի գումար։ Բացի այդ, Գրիգորյանին փոխհատուցվել է հարկադիր պարապուրդի պատճառով չստացված ողջ աշխատավարձը

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular