Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 

Ժամկետային զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս  պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու հանգամանքները:

2022թ. դեկտեմբերի 4-ին ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը, Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում:

Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ Գ.Բ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հրամանատար, 2022թ. դեկտեմբերի 3-ին պաշտպանության տեղամասում տեղյակ լինելով իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներ, շարքայիններ Գ.Պ-ի և Գ.Հ-ի կողմից նույն թվականի նոյեմբերի կեսերին զինծառայողներին հատկացված, վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո առերևույթ գաղտնի հափշտակելու դեպքի մասին, զինվորական ծառայության վայրում կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին, հարվածներ հասցնելու միջոցով բռնություն են գործադրել Գ.Պ-ի նկատմամբ:

Դրանից հետո վերջինս պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև գնացել է նրա գտնվելու վայր, վերցրել է  «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ.Հ-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնաս: Սպա Գ.Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտելով ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ, չի կատարել իր լիազորություններից բխող ծառայողական պարտականությունները, իրականում տեղի ունեցած հանցագործության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը և թաքցրել է այն:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներ ևս, 2023թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 521-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից սպա Գ.Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, շարքային Գ.Պ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 521-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, իսկ կրտսեր սերժանտ Ա.Մ-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Շարքային Գ.Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ.Պ-ի և սպա Գ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա.Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Ամենադիտված