Թուրքական ֆուտբոլային ակումբի դարպասապահը մահացել է փլատակների տակ
ՍպորտԵրկրաշարժի հետևանքով փլատակների տակ մահացել է Թուրքիայի առաջին լիգայի «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահ Ահմեդ Էյուփ Թյուրքասլանը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցում։
«Երկրաշարժի ժամանակ փլուզման հետևանքով մահացել է մեր դարպասապահ Ահմեդ Էյուփ Թյուրքասլանը։ Հանգչիր խաղաղությամբ։ Մենք քեզ չենք մոռանա, հրաշալի մարդ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը կորել է։ Նա գտնվել էր այն շենքերից մեկում, որն ավերվել է երկրաշարժի ժամանակ։ Փրկարարներին հաջողվել էր փլատակների տակից ողջ դուրս բերել ֆուտբոլիստի կնոջը, սակայն իրեն՝ դարպասապահին, երկար ժամանակ չէր հաջողվում գտնել։