Սիրիայում շնորհակալություն են հայտնել Հայաստանին՝ երկրաշարժից հետո ցուցաբերած օգնության համար
Արտաքին Քաղաքական
Մենք երախտապարտ ենք այն երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել սիրիացի ժողովրդի աջակցության գործում, այդ թվում՝ Իրաքին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Իրանին, Ռուսաստանին, Ալժիրին, Եգիպտոսին, Պակիստանին, Հայաստանին, Օմանին, Կուբային, Վենեսուելային և Բելառուսին։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության նախարար Հուսեյն Մախլուֆը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Երկրաշարժից անմիջապես հետո օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ հանդես եկան բարեկամ և եղբայրական երկրները, մինչդեռ մյուս պետությունները քաղաքականացրեցին հումանիտար իրավիճակը Սիրիայում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 11 հազար 104-ի, կան հազարավոր վիրավորներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փրկարարական ջոկատներ է ուղարկվել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: