Իբրահիմովիչն իրեն աստված է անվանել
Спорт«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն խաղացողը։ Նրա խոսքերը հայտնում է Sport Mediaset-ը։
«Ես դեռ շարունակում եմ աստված մնալ, ես դեռ թիվ մեկն եմ: Ես վերադարձել եմ, և երաժշտությունը փոխվում է: Ես լի եմ ցանկություններով, ինչքան բան եմ ուզում անել, ինչից զրկված եմ եղել յոթ-ութ ամիս։ Քննադատությո՞ւն։ Դա նորմալ է, քանի որ եթե քեզ չեն քննադատում, դու վերևում չես։ Ինձ 25 տարի քննադատում էին թիվ մեկը լինելու համար, ես դրան սովոր եմ»,- ասել է Իբրահիմովիչը։
Իբրահիմովիչը 41 տարեկան է։ Այս մրցաշրջանում նա վնասվածքի պատճառով չի խաղացել։ Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման, որոնցում կարողացել է դառնալ ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ շվեդացու շուկայական արժեքը գնահատվում է 2 մլն եվրո: