Հայ սամբիստները նվաճեցին 5 մեդալ
ՍպորտՀոկտեմբերի 13-17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով: Մրցումների առաջին իսկ օրը՝ հոկտեմբերի 14-ին, մեր սամբիստները նվաճեցին 5 մեդալ:
Երիտասարդների առաջնությունում բրոնզ մեդալների արժանացան Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ, Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ, աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը:
Իսկ ահա պատանիների մրցելույթներում բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010թ. աշխարհի չեմպիոն, 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով հաղթելով նախնական գոտեմարտերը հասավ եզրափակիչ ու ղազախստանցի մրցակցին ցավեցնող հնարքով հարկադրելով հանձնվել' նվաճեց ոսկե մեդալ ու պահպանեց Սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: