Մեր արած բացահայտումներից գիտենք, որ տարբեր օղակներում կոռուպցիոն դրսևորումներ կան. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնիք չի համարում այն, որ Հայաստանի պետական մարմինների տարբեր օղակներում կան կոռուպցիոն դրսևորումներ։
«Որ տարբեր օղակներում մենք կոռուպցիա ունենք, մենք ուրիշ տեղից չգիտենք, մենք գիտենք մեր արած բացահայտումներից ամենատարբեր օղակներում։ Վերջին շրջանում շատ աղմկոտ կոռուպցիոն գործեր ենք բացահայտել՝ Սննդի անվտանգության տեսչությունում, մաքսային ծառայությունում, Երևանի քաղաքապետարանի վարչական շրջաններում մեկում, կառավարությունում և այլն, և այսպես շարունակ»,-Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Կառավարության խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, իրենք էլ բացահայտեն կոռուպցիոն հանցագործությունները, այլ իրենց խնդիրն է կանխարգելել կոռուպցիան։
«Դրա համար Հայաստանում ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- ասաց Փաշինյանը: