Բարսելոնան պատրաստվում է այս ամառ 5 տրանսֆեր ձևակերպել
Սպորտ«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի ամառային գլխավոր տրանսֆերային նպատակների հարցում։ Այս մասին հայտնում է MundoDeportivo-ն։
Կատալոնացիները հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յանիկ Կարասկոյի, «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի և «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի ծառայություններով,-այս մասին հայտնում է armsport-ը։
Հիշեցնենք, որ հունվարին ակումբն արդեն փորձել է վարձակալել Ամրաբատին՝ նրա ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով: Սակայն «Ֆիորենտինան» թույլ չի տվել իր խաղացողին տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք։
Բացի այդ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այնտրախտի» երկու ֆուտբոլիստ՝ թիմի պաշտպան Էվան Նդիկան և գերմանական թիմի առաջատար Դաիչի Կամադան ևս կարող են համալրել Չավիի թիմի կազմը։ Երկու ֆուտբոլիստն էլ կատալոնական գրանդին կարող են միանալ որպես ազատ գործակալ։ Նշվում էր, որ ակումբն արդեն բանակցություններ է վարել այս ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ։