Մեսսին վնասվածք է ստացել
SportՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Նրա մասնակցությունը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը հարցականի տակ է։
Մեսսին ծնկատակի ջլերի վնասվածք ունի։ Նա չի մասնակցի «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության հաջորդ տուրի խաղին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին։