Ռիհաննան ներկայացել է երկու բացվածքով «կոկորդիլոսից» կիսաշրջազգեստով
ԼուսանկարներԵրգչուհի Ռիհաննան ելույթ է ունեցել Super Bowl 2023-ում իր առաջիկա ելույթին նվիրված կոնֆերանսի ժամանակ, գրում է Reuters-ը։
34-ամյա Ռիհաննան ներկայացել է Alaïa Spring 2023 հավաքածուից զգեստով։ Նա կրել է մորթուց վերարկու, որը նա իջեցրել է ուսերից, և կոկորդիլոսի դաջված կիսաշրջազգեստ՝ երկու կողային բացվածքով։ Տեսքն ամբողջացրել են օձի պրինտով սանդալները։
Կոնֆերանսի ժամանակ Ռիհաննան ասել է, որ ինքը պայքարում է աշխատանքը հավասարակշռելու իր և A$AP Rocky-իի որդու դաստիարակության հետ: «Հավասարակշռելը գրեթե անհնար է, քանի որ, անկախ նրանից, թե ինչպես նայենք դրան, աշխատանքը միշտ կխլի ձեր երեխայից ձեր ժամանակը: Երբ որոշում ես կայացնում, թե ինչ ես ընտրել և ինչին ես «այո» ասելու, դա պետք է իմաստ ունենա»,- կիսվել է Ռիհաննան:
«Երբ դու մայր ես դառնում, զգում ես, որ կարող ես նվաճել աշխարհը»,- ավելացրել է երգչուհին՝ ընդգծելով, որ ցանկանում է, որ որդին տեսնի իր ելույթը Super Bowl-ում։