Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 

«Համո Բեկնազարյանն ու նման անունները մեր անձնագիրն են դեպի մեծ աշխարհ». Արա Խզմալյան

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Աջակցություն հոբելյանական նախագծերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի կինոգործիչների միության «Բուխարու սրահում» տեղի է ունեցել «Համո Բեկնազարյան» պատկերագրքի շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված գիրք-ալբոմը ներկայացնում է հայկական տեսողական մշակույթի հսկաներից մեկի՝ ազգային կինեմատոգրաֆի հիմնադիր Համո Բեկնազարյանի կյանքի և ստեղծագործության լեգենդար ուղին: Գրքի լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվել է առաջին անգամ:

Պատկերագիրքը կազմել են Զավեն Բոյաջյանը և Ռուզաննա Բագրատունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է ներկաներին գրքի հրատարակման կապակցությամբ և ընդգծել, որ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի մասին պատմող այս պատկերագրքի միջոցով տեղեկատվական մեծ անդունդ է լրացվում:

«Նախորդ տարվանից պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, մասնավորաբար՝ գրահրատարակչության ոլորտում, հայ մշակույթի վերաբերյալ օտար լեզուներով տեղեկատվության մշակումն ու տարածումն է: Եվ այս պատկերագրքի ի հայտ գալը որոշակիորեն իմաստավորվում է այդ քաղաքականության համատեքստում: Համո Բեկնազարյանին նվիրված  պատկերագրքի գաղափարն եղել է 2019 թվականից: Գրքի լույսընծայումն անձնական և հանրային ձեռքբերում եմ համարում, որովհետև Համո Բեկնազարյանն ու նման անունները մեր ելքի վիզաներն են, մեր անձնագիրը դեպի մեծ աշխարհ, մեծ իրականություն: Նրանց ստեղծած ժառանգությամբ և նրանց գործունեության շնորհիվ մենք մուտք ենք գործել համաշխարհային մեծ ընտանիք, հայտնվել համաշխարհային մեծ գործընթացներում: Մենք ունենք երևելի արժեքներ, որոնք իսկապես միջազգային նշանակություն ունեն կամ գոնե աշխարհին հետաքրքիր են որպես անհատներ, որոնք ապահովել են այս կամ այն երկրի մասնակցությունը համաշխարհային մեծ գործընթացներին: Համո Բեկնազարյանն այդ անուններից է»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ պատկերագիրքը տարածվելու է միջազգային կարևորագույն հարթակներում՝ հայագիտական կենտրոններում, դիվանագիտական օղակներում, արտերկրի գրադարաններում: Նախատեսվում է գրքի էլեկտրոնային տարբերակները տարածել ու դիրքավորել համաշխարհային տեղեկատվական հարթակներում:

Զավեն Բոյաջյանի դիտարկմամբ՝ շատ քիչ գրականություն է ստեղծվել Համո Բեկնազարյանի մասին, մինչդեռ պետք է մի ամբողջ գրադարան լիներ.  «Միշտ մտածել եմ, որ մենք Համո Բեկնազարյանին մատուցելու մեծ տուրք ունենք: Մտածեցի՝ շատ պարզունակ կլինի, եթե գիրքը կազմված լինի միայն պատկերներից և այդ պատկերների պրիմիտիվ մեկնաբանություններից, ուստի փորձել եմ այդ մակագրությունները վերածել տեքստերի: Գիրքը շատ հագեցած է ոչ միայն պատկերային նյութով, այլև տեքստերով: Հիմնականում շեշտադրել եմ Բեկնազարյանի հուշերը, երբ ինքն է պատմում իր մասին, որպեսզի նրա անձը, ինքնությունը ներկա լինեն գրքում»:

Զավեն Բոյաջյանը Բեկնազարյանի հուշերից զատ, որոնք վերցրել է կինոռեժիսորի ինքնակենսագրական գրքից, պատկերագրքում օգտագործել է նաև Կարեն Քալանթարի՝ Բեկնազարյանին նվիրված մենագրությունից դրվագներ, կինոգիտության կարևորագույն դեմքերի՝ Սաբիր Ռիզաևի, Գրիգոր Չախիրյանի, Սուրեն Հասմիկյանի դիտարկումները:

Գիրքը հանրագիտարանային բնույթ ունի. այն նաև ներկայացնում է առաջին տասնամյակների հայկական կինոն, դրա արշալույսը, հետագա տարիներն ու Բեկնազարյանի անցած ճանապարհը՝ սկսած ծննդյան օրվանից մինչև մահ:

Գրքում տեղ գտած լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ: Լուսանկարների մեծ մասը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

Ռուզաննա Բագրատունյանի նշմամբ՝ Բեկնազարյանի մասին պետք է տասնյակ գրքեր լինեին, սակայն, ավաղ, այդպես չէ. «Պատկերագիրքը փոքր, բայց շատ կարևոր հատվածն է նրա մասին ամբողջ արխիվի, և ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ արխիվը լիարժեք կուսումնասիրվի գիտական տեսանկյունից, և գիտական գնահատական կտրվի, ինչը կարևոր է սերունդների համար: Կարևոր է, որ Բեկնազարյանի ամբողջ ստեղծագործությունը հասու լինի բոլորին»:

Երեկոն եզրափակվել է Գարեգին Զաքոյանի «Համո Բեկնազարյան. մենախոսություն» ֆիլմի ցուցադրությամբ, որը Բեկնազարյան մեծ անհատի կյանքի ու գործի վավերագրությունն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)Մենք տավուշեցու տունը չենք տալիս թշնամուն. Վահե Ղալումյան (տեսանյութ)Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըՈչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կիրանցում դասադուլ է2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. ԴավթյանԻշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ ԲյուրոԱպարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՔաղաքացիները բացեցին ավտոճանապարհը
Ամենադիտված