Սիմոնյանը Պիրունչիկի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում ՀՀ-Չեխիա համագործակցության հարցը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում:
«Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկառովա-Ադամովային հրավիրել եմ այցելել Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Չեխիայի հետ համագործակցության խորացման հարցը: