Մեսսիի ընտանիքը պատրաստ է տեղափոխվել ԱՄՆ․ L'Equipe
ՍպորտԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ կարող է հեռանալ ՊՍԺ-ից: Այս մասին հայտնում է L'Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ Մեսսին չի կարողանում համաձայնության գալ ֆրանսիական ակումբի հետ՝ երկարաձգելու պայմանագիրը։ Արգենտինացին կարող է կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում»: Նշվում է, որ աստղային հարձակվողի ընտանիքը պատրաստ է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ, ըստ լրատվամիջոցների, Մեսսին տուն ունի։
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում հարձակվողը Ֆրանսիայի առաջնության 18 խաղում դարձել է տասը գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։