Ինչո՞ւ «Փակ շուկայի» գետնանցումում թեքահարթակ չկա. քաղաքապետարանի պարզաբանումը
Բլոգոսֆերա

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանն արձագանքել է Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցման՝ թեքահարթակ չունենալու վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։
Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Խնդիր կա ձևի և բովանդակության հետ կապված։ Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ , որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ։ Հավատացնում եմ՝ հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չի կարող։
Սրան գումարած՝ գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի։
Անկախ դրանից, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշել է գետնանցումի տարածքը աճուրդի միջոցով գետնանցումի տարածքը տալ վարձակալության և դրա հիմնական նախապայմաններից մեկը լինելու է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր թեմային և նշել, որ «Երեկ Երևանի կենտրոնում մեծ շուքով բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ։