Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան 

Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Քաղաքական

Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը: Այս մասին ասված է քաղաքական  գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ:

«Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։

Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։

Եվ մենք արեցինք ամենքս միասին՝ նաև ի հեճուկս մեզ, կոմիտեներով, ջոկատներով, անհատ հերոսներով, մտավորականներով, հոգևորականներով, զինվորականներով, ապաև հայոց հպարտության բանակով։

Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ։

Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը։

Իսկ ընդհանրապես՝ տարեդարձներ նշելուց և անկեղծ, բայց մոդայիկ դարձած ու խիստ ուշացած հավաքներ գումարելուց զատ՝ արժե, որ յուրաքանչյուրը ստանձնի ինքնամաքրող իր մեղքի բաժինը։ Առանց բացառության և առանց արդարացումների։

Նախագահ, պաշտոնյա, ընդդիմախոս, գիտնական, վերլուծաբան, գործիչ, լրագրող, իրավապաշտպան՝ ամեն մեկս։

Որ չփոխեցինք մեր անցյալը, որ բերեցինք այս անտերունչ ներկան։

Ես առաջին օրվանից՝ որպես նախարար, իրավաբան, քաղաքացի, ապաև պատգամավոր, կողմնակից եմ եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանադրականությանը և, ըստ այդմ, նրանց ճանաչմանը՝ իբրև այդպիսին։ Ոչ տանը, ոչ էլ օտար մայրաքաղաքներում որևէ շեղում կամ տարընթերցում երբևէ չի եղել։ Հավանաբար՝ բավարար հետևողական չեմ եղել այս դիրքորոշման կենսակոչման մեջ։

Իմ քվեարկությամբ որևէ իշխանություն՝ նախկին կամ ներկա, չի եկել իշխանության։ Եղել եմ սկզբունքային ընդդիմադիր բոլորին։ Երբեք չեն ասի, բայց նրանք գիտեն իրենց ասելիքն ինձ և մեր ժողովրդին։

Ամենամեղավորը, սակայն, ես եմ, որ, չնայած իմ լիակատար մերժումին, իմ ապրած կյանքով հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին՝ իր ուխտադրուժ գերագույնով մեկտեղ։

Ահաև իմ տոնական խոստովանությունը՝ նախագահական երդման փոխարեն, անցողիկ, բայց անհրաժեշտ։

Որովհետև միայն Հայրենիքն է, որ հավերժ է՝ իր գոյամարտով հանդերձ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ)
Ամենադիտված