Արցախը հայ պահելու տեսանկյունից 35 տարի առաջ կայացրած որոշումը միակ ճիշտ ուղին էր․ Արթուր Թովմասյան
NKՓետրվարի 20-ին արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ելույթ է ունեցել ղարաբաղյան http://www.nankr.am/hy/5116 շարժման տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում, որին մասնակցում էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, շարժման ակտիվիստներ, պատգամավորներ:
Արթուր Թովմասյանը պատմական անդրադարձ է կատարել՝ արժևորելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի դարակազմիկ նշանակությունը: Նրա գնահատմամբ Արցախը հայ պահելու տեսանկյունից 35 տարի առաջ կայացրած որոշումը միակ ճիշտ ուղին էր:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44 -օրյա պատերազմից հետո ստեղծված իրողություններին՝ առաջնահերթությունների շարքում նշելով երկրի անվտանգության ապահովումը, կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը:
Արթուր Թովմասյանը նաև պաշարված երկրի դժվարություններից է խոսել՝ շեշտելով, որ Ադրբեջանի հեղինակած հումանիտար աղետը Արցախը հայաթափելու նպատակ է հետապնդում:
Խոսելով նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության մասին՝ խորհրդարանի ղեկավարն ասել է. «Մենք վճռական ենք մեր պայքարում, անբեկանելի է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը»: