Տեղեկություն է հայտնվել Մեսսիի՝ արգենտինական ակումբ հնարավոր տեղափոխության մասին
ՍպորտՏեղեկություն է հայտնվել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբ հնարավոր տեղափոխության մասին, որի կազմում նա հանդես է եկել իր կարիերայի սկզբում։ Այս մասին հայտնում է Infobae-ն։
Հունիսի 16-ին ֆուտբոլիստն ընկերական հանդիպում կանցկացնի «Նյուելսում»՝ ի պատիվ ակումբի և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Մաքսիմիլիանո Ռոդրիգեսի, ով ավարտել է իր խաղային կարիերան։ Ըստ Infobae-ի՝ Մեսսին լրջորեն մտածում է ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո իր հարազատ թիմ վերադառնալու մասին։
Փետրվարի 22-ին TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը հայտարարել էր, որ Մեսսին մտադիր է մնալ Եվրոպայում, քանի որ ցանկանում է Չեմպիոնների լիգայում հերթական հաղթանակը նվաճել։