ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 5 բուժառու է տեղափոխվել ՀՀ ԲԿ-ներ
ԱրցախԿարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ: Այս մասին տեղեկանում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։
«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար, բոլորն էլ շտապ բուժօգնության կարիք ունեն»,- ասաց Ամատունին։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։