Մեսսին իր 700-րդ գոլն է խփել ակումբային մակարդակում
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության շրջանակում գոլի հեղինակ է դարձել «Մարսելի» հետ խաղում։
Երեկ Մարսելում կայացավ Լիգա 1-ի 25-րդ տուրի հանդիպումը, որում «Մարսելը» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍԺ-ին։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով,-հայտնում է armsport-ը։
Այս գոլը 700-րդն էր արգենտինացու համար ակումբային մակարդակում։ Այս արդյունքին հասնելու համար նրանից պահանջվեց 840 հանդիպում։
Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։