Հայ եռացատկորդները Ստամբուլում են, կմասնակցեն Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությանը
ՍպորտՀայաստանի առաջատար եռացատկորդներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը Ստամբուլում են, որտեղ կմասնակցեն Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությանը, գրում է armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ առաջինը ելույթ կունենա Լևոն Աղասյանը: Նա մարտի 2-ին կմասնակցի որակավորման փուլի մրցումներին: Հաջորդ օրը նույն սցենարով ելույթ կունենա Յանան։
Աղասյանը լուսանկար է հրապարակել մրցավայրից և կից գրել․ «Մենք այստեղ ենք»։
Աղբյուրը նաև հայտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել իրենց անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ: Ամենայն հավանականությամբ մրցավարում նրանց կմիանա մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, հեռացատկից Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, գյումրեցի Ռոբերտ Էմմիյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։