Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Երևան քաղաքի դատախազությունը մեկնարկել է Երևանի զբոսայգիներում և այգիներում հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 28-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել մայրաքաղաքում նախորդ տարի արձանագրված հանցավորության վիճակն ու 2021 թվականի հետ համեմատական վերլուծությունը, հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին. 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում:

Բացառությամբ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ մյուս բոլոր հանցատեսակներով աճ է արձանագրվել (վիճակագրական տվյալների մեջ որպես հանցագործություն հաշվարկվել են նաև հանկարծամահության դեպքերը):

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604  դեպք (2021 թվականին՝ 16 հազար 438): Բացահայտումը կազմել է 30.5%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2022 թվականին՝ 2 հազար 542 դեպք, 2021 թվականին՝ 2 հազար 942), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2022 թվականին՝ 500, 2021 թվականին՝ 202) դեպքերի աճ:   Ըստ Գրիգորյանի՝ 2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42 (2021 թվականին՝ 64): 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում (2022 թվականին` 105, 2021 թվականին՝ 147):

2022 թվականին Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների թվում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 (2021 թվականին՝ 126), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք (2021 թվականին՝ 113):

Երևան քաղաքի դատախազությունը 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մեկով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը, մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով մի շարք քաղաքացիների օտարելու վերաբերյալ, որի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս (ուսումնասիրությունների արդյունքներով նախաձեռնվում են իրավական գործընթացներ):

Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների  տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը:

Գլխավոր դատախազը ներկայացված խնդիրների լուծման վերաբերյալ հանձնարարականներ է տվել, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված