Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

2022-ին ՀՀ է ժամանել 1,67 մլն զբոսաշրջիկ, 2021-ին՝ 870,000․ վարչապետին հաշվետվություն է ներկայացվել

Economy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ծանոթացել է 2022 թ. գործունեության հաշվետվությանը։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել են իրականացված ծրագրերի գլխավոր արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև ընթացիկ և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, The Hidden Track» կարգախոսով (4 զբոսաշրջային ուղղություններով` մշակութային, բնահենք, արկածային և գաստրո), որի արդյունքում Հայաստանը թիրախավորվում է որպես գրավիչ և հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: Ներքին զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում ներդրվել է պետության կողմից սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ծառայությունների համակարգման էլեկտրոնային համակարգ և գրանցվել է ներքին զբոսաշրջության տարեկան 30% աճ:

Ներգնա զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ մարզերում անցկացվել է 3 փառատոն՝ շուրջ 45000 այցելուով, 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես՝ 30 կազմակերպության մասնակցությամբ, իրականացվել են Հայաստան ճանաչողական այցեր՝ շուրջ 20 զբոսաշրջային օպերատորների, 10 ԶԼՄ ներկայացուցիչների և հեռուստաընկերությունների մասնակցությամբ, 7 հոդված է տպվել հայտնի ճամփորդական պարբերականներում, գործարկվել է www.armenia.travel պաշտոնական կայքը: Օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման ուղղությամբ իրականցվել է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային 67-րդ նիստը, որին մասնակցել են շուրջ 40 երկրից 90 մասնակից:

Զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում անցկացվել են հյուրընկալության ոլորտի աշխատողների և արկածային զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար վերապատրաստման դասընթացներ: Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում վերականգնվել է Գառնի-Լանջազատ ճանապարհը, վերականգնվել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի Խոսրով անտառ պետական արգելոց 600 մետր ճանապարհը, մշակվել է Արենիի զարգացման հայեցակարգը, վերականգվել է Գորիս համայնքի ժառանգության կենտրոնը, վերականգվել է Գորիսի Վարարակն գետի աջ ափը, վերականգնվել ու բարեկարգվել են Դվինի հուշարձանները: Արդյունքում՝ բարելավվել են ենթակառուցվածքները, ակտիվացել են զբոսաշրջային այցերը, վերականգնվել է պատմական միջավայրը:

Ընթացիկ և առաջիկա ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ իրականացվում են զբոսաշրջային տվյալների հավաքագրում և թվայնացում, ներգնա զբոսաշրջության զարգացում. «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» 2023 թվականի ծրագիրը, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանն ու զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, «Զբոսաշրջային գյուղ», «Զբոսաշրջային կենտրոն» հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերի հաստատմանն ուղղված աշխատանքներ:

Ըստ զեկույցի, 2022թ. Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.67 մլն մարդ, իսկ 2021թ.՝ 870,000, աճը կազմել է 92 տոկոս: Ներքին զբոսաշրջության տարեկան աճը կազմել է 20 տոկոս, 2022թ.՝ 1,696,052, իսկ 2021-ին՝ 1,430,503:

Ներկայացնելով մինչև 2026թ. նախատեսված նպատակները, նշվել է, որ ակնկալվում է տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկի այցելություն, 20 զբոսաշրջային կլաստերների զարգացում, 50 պատմամշակութային օբյեկտների վերականգնում:

Անդրադարձ է կատարվել ոլորտում նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին, ոլորտի վերահսկելիության մեխանիզմների ներդրմանը և ռազմավարության մշակմանը։
Աշխատանքներ են տարվում 50 պատմամշակութային օբեյկետների վերականգնման, զբոսաշրջային նոր երթուղիների մշակման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է և՛ ներքին, և՛ արտագնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը և ընդգծել, որ պետք է առաջնահերթ կերպով վերականգնման աշխատանքներ իրականացնել զբոսաշրջային մեծ ներուժ և վերականգնման խիստ կարիք ունեցող պատմամշակութային օբյեկտները: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պետք է զբոսաշրջային տարբեր սեգմենտներին համապատասխան ծառայություններ առաջարկել տարբեր ուղղություններով:

«Անհրաժեշտ է թիրախավորել նաև ներքին տուրիզմը և տուրօպերատորներին քաջալերենք, որպեսզի ակտիվորեն աշխատեն նաև այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

Այս առումով, տեղեկացվել է, որ մայիս ամսին կազմակերպվելու է ներքին տուրիզմի զարգացմանը միտված ցուցահանդես:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular