ԱԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 3:2
ՍպորտՖուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Բոսնիա-Հերցեգովինայի հետ պատասխան խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանը։ Աչքի ընկավ նաեւ Արթուր Մելքոնյանը։
Առաջին խաղում Հայաստանի թիմը բոսնիացիներին պարտության էր մատնել 4:3 հաշվով։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում նաեւ երկու անգամ հաղթել էր Չեխիայի թիմին (4:2, 4:1) եւ նվաճել է էլիտ ռաունդի ուղեգիր։