Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալ չնվաճեցին
Սպորտ

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալ չնվաճեցին:
Արթուր Ավետիսյանը եզրափակիչում վաստակեց 14.733 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը: Վահագն Դավթյանը 14.466 միավորով 7-րդն է: