Լուրերի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Բախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ Կանձրևի․ օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է Անի Քոչարի երկրորդ երեխայի սեռը Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Եվրո-2024. Հայաստանի հավաքականի կազմը Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր 18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է Փաշինյանը գնացել է Անկարա, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի․ պատգամավոր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները 

Ադրբեջանին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է. Արցախի ՄԻՊ

Արցախ

Միջազգային հանրության կոչերն անտեսելն ու ՄԱԿ արդարադատության դատարանի կողմից կայացված որոշումը չկատարելը հստակ ցուցիչ են, որ միջազգային հանրությունն այլևս գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող Ադրբեջան սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է, այս տեսակետը հայտարարությամբ հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացրած դիվերսիային։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։

Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։

Ադրբեջանի գործողությունները, Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստում են, որ նա չի հրաժարվել ուժի կիրառմամբ Արցախի ամբողջական հայաթափման և Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական նպատակներից։

Հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները ներկայացնելով որպես երկխոսություն՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Զարմանալի է, որ Ադրբեջանի ակնհայտ հանցավոր վարքագիծը անտեսելով՝ միջազգային որոշ պաշտոնյաներ տրվում են ադրբեջանական կեղծ խաղաղասիրական մանիպուլյացիաներին և լավատեսություն արտահայտում։

Միջազգային ողջ համայնքի՝ առաջնահերթորեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկների՝ որպես միջազգային խաղաղության պահպանման պարտականություն ունեցող կառույցի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համար առավել քան ակնհայտ պետք է լինեն Ադրբեջանի նկրտումներն ու Արցախը էթնիկ զտման ենթարկելու նպատակները։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո հազարավոր փաստեր և վկայություններ են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ, սակայն շարունակվում է նույն կաղապարային մոտեցումը հարցի շուրջ։ Վերջապես պետք է դուրս գալ հակամարտության վերաբերյալ կաղապարային մոտեցումներից և ձևակերպումներից, պետք է հաղթահարել երկակիության բարդույթն ու իրավիճակին նայել այնպես, ինչպիսին որ այն կա։

Միջազգային հանրության կոչերն անտեսելն ու ՄԱԿ արդարադատության դատարանի կողմից կայացված որոշումը չկատարելը հստակ ցուցիչ են, որ միջազգային հանրությունն այլևս գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է։

Շարունակվող շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հարձակումների պայմաններում խստագույն անհրաժեշտություն են մնում միջազգային ակտիվ և գործնական ներգրավվածությունն ու ներկայությունը Արցախում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելի և Եգիպտոսի սահմանին բախումներ են տեղի ունեցելԼուրերի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծովԲախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ Կանձրևի․ օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է Անի Քոչարի երկրորդ երեխայի սեռը Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվ հասել է 300-ի (լուսանկարներ, տեսանյութ)Եվրո-2024. Հայաստանի հավաքականի կազմը Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր 18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է Փաշինյանը գնացել է Անկարա, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի․ պատգամավոր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ Հայ Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը Գունավոր մետաղների գներԱբովյան քաղաքում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ Զոհվել է 238 մարդ, ավելի քան 600 հոգի վիրավորվել է. «Հնդկական երկաթուղիներ» Նավթի գներն աճել են6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը կմասնակցեն աշխարհի ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ. Փաշինյանը պատվավոր հյուրերի ցանկում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր Արցախի ՊԲ-ն կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն ԱյվազյանԻշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. պատգամավոր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик - Երևան Մինչև ժամը 18։00-ը կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Վթարավերականգնողական աշխատանքներ․ դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիայի որոշ հասցեների գազամատակարարումը Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Ո՞վ է երգչուհի Բրյունետի հայրը և ի՞նչ առնչություն է ունեցել քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործի հետ. Hayastan.news Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է«Փաստ». Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը «Հրապարակ». Նե վինավատայա յա. նախարարի պաշտոնը Գրիգոր Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ «Ժողովուրդ». Պետբյուջեի հաշվին շրջագայողը «Փաստ». Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների» «Հրապարակ». Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել «Ժողովուրդ». Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում «Փաստ». Բաբայանը փակուղում է հայտնվել «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. ՔՊ-ականները սպասում են «Փաստ». «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները» «Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար. ինչ է կատարվում Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվելBalenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարով
Ամենադիտված