Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

ԿԳՄՍ նախարարն այցելել է Արմավիրի մարզի մշակութային և սպորտային մի շարք հաստատություններ

Society

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շաբաթ օրը՝ մարտի 4-ին, աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզում գտնվող մի շարք մշակութային և սպորտային հաստատություններ։

Նախարարի առաջին կանգառը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։ Թանգարանն աշխատում է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ն։ Նախարարը շրջել է արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել խնդիրներին։ Արգելոցի տարածքն ունի ոռոգման համակարգի կառուցման, ընդհանուր տարածքի բարեկարգման, մասնավորապես` ցանկապատի կառուցման և թանգարանային շենքի նորոգման, լուսավորության ցանցի արդիականացման խնդիր։ Հարևան բնակավայրի բնակիչները արգելոց-թանգարանի տարածքը օգտագործում են նաև որպես ճանապարհ, ինչին նպաստում է կիսաքանդ, տեղ-տեղ էլ ընդհանրապես գոյություն չունեցող ցանկապատը։ Շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով պատմամշակութային տարածքն ունի պատշաճ սպասարկման անհրաժեշտություն, ինչը, ըստ թանգարանի տնօրենության, հնարավոր չէ լիարժեք իրականացնել առկա երկու հավաքարարի և մեկ բանվորի միջոցով։

««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մեր ամենակարևոր պատմամշակութային այցեքարտերից մեկն է և պետք է անպայման բարեկարգ ու ներկայանալի լինի՝ ընդգրկվելով զբոսաշրջային ծրագրերում»,- իր խոսքում ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա թանգարանի տնօրենությանը հանձնարարել է ներկայացնել բարեկարգման նախահաշիվ՝ միաժամանակ շեշտելով, որ այս տարվա ծրագրերում թանգարանի շենքային հատվածի տանիքի նորոգումն արդեն ներառված է, սակայն շատ կարևոր է նորոգման աշխատանքների ամբողջական իրականացումը։ Մասնավորապես` թանգարանի մուտքային հատվածից մինչև տաճարի հատված տանող ճանապարհատվածի բարեկարգումը, ինչպես նաև շենք-շինությունների պատշաճ սպասարկումն ու նպատակային օգտագործումը, որը նաև դրական ազդեցություն կունենա այցելուների թվի վրա։

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանն էր։ Հայաստանում ամենամեծերից մեկը համարվող թանգարան-հուշահամալիրի շուրջ 31 հա մակերեսը մշտական հոգածության անհրաժեշտություն ունի, որն ապահովում են կառույցի 102 աշխատակիցները։ Նախարարի այցելության պահին տարածքում սանիտարական մաքրման աշխատանքներ էին կատարվում։ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանը տարեկան միջինը ունենում է 30-40 հազար այցելու, որոնց շորջ 20 տոկոսը պետական տարբեր ծրագրերի շրջանակում ունեն անվճար մուտքի իրավունք։ Տնօրենի խոսքով՝ նրանք հիմնականում ՀՀ տարբեր զորամասերի զինծառայողներ են, դպրոցականները և ուսումնական տարբեր ծրագրերում ընդգրկվածները։ Թանգարանում էքսկուրսիաներն անցկացվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն։ Նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել ընդհանուր ցուցադրությանը՝ հատկապես հետաքրքրվելով գորգերի հավաքածուով։ Ավելի քան 2200 գորգերի և գրեթե նույն քանակությամբ կարպետների հիմնական մասը պահվում է պահոցներում։ Ըստ տնօրենի՝ դրանց մոտ 60 տոկոսը համապատասխան նորմերի և կանոնների պահպանմամբ մաքրվել և առանձնացվել է, մաքրման աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի։ Թանգարանում՝ գորգերի ցուցադրության սրահում, աշխատում է նաև գորգագործ վարպետը՝ ներկայացնելով գորգագործության արվեստը՝ որպես թանգարանի կողմից իրականացվող կրթական ծրագիր։

Թանգարանում գործում է գրադարան, որտեղ կա անտիպ հավաքածու, որը գիտնականների համար կարող է ծառայել որպես հետազոտական նյութ։ Գրադարանն ունի մշտական այցելուներ, որոնց թվում են գիտաշխատողներ և ուսանողներ։
Թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը, ներկայացնելով խնդիրները, նշել է, որ հուշահամալիրի այգու ոռոգման ցանցն ունի արդիականացման ու թարմացման կարիք, ինչպես նաև կան գույքային իրավունքների հստակեցման խնդիրներ։ Դրանց լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կքննարկվեն։

Արմավիր կատարած մարզային այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել մարզումային պայմաններին և առկա մի շարք խնդիրներին։ Նախարարին զեկուցվել է, որ մասնաճյուղերի հետ միասին շուրջ 228 սաներ հաճախում են մարզադպրոց՝ սկսած 7 տարեկանից։ Այստեղ իրականացվում են բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի մարզումներ։ Հպարտությամբ ներկայացնելով իրենց սաների մարզական հաջողություները՝ դպրոցի տնօրենն ու մարզիչները շեշտել են, որ սաների թվում, թեև փոքրաթիվ, կան նաև աղջիկներ՝ այդ թվում մեծ նվաճումների ասպարեզում հաջողությունների հասած։ Նախորդ տարի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Անի Հովսեփյանի՝ չեմպիոն դառնալուց հետո, որը նաև ճանաչվեց տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը, ավելացել է դպրոցում բռնցքամարտով զբաղվող աղջիկների թիվը։

Մարզադպրոցն ունի բարեկարգման և ջեռուցման առաջնային խնդիր, որը կարող է իրականացվել շենքի հետ կապված իրավունքների հստակեցումներից հետո։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նույնպես նախարարը ծանոթացել է հիմնական խնդիրներին։ Այստեղ շուրջ 23 հա մակերեսով արգելոց-թանգարանի տարածքում ոռոգման համակարգի և ցանկապատի կառուցման խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել, ինչը մտահոգիչ է, հատկապես որ հնավայրում պեղման աշխատանքները շարունակվելու են։ Թանգարանային հատվածը, որտեղ 5-7 հազար տարվա հնության հատուկ ռեժիմով պահվող բացառիկ նմուշներ կան, այդ թվում` ոսկյա, արծաթե և բրոնզե թանկարժեք իրեր, նույնպես բարեկարգման կարիք ունի։ Տնօրենությանը հանձնարարվել է ներկայացնել անհրաժեշտ աշխատանքների նախագիծ և նախահաշիվ՝ դրանց իրականացման տարբերակները քննարկելու նպատակով։

Նախարարն այցելել է նաև Արմավիրի մարզային գրադարան, ինչպես նաև Էջմիածնի պատկերասրահ և Մհեր Աբեղյանի անվան թանգարան։ Վերջին երկու հաստատությունները գործում են որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր։ Նախարարը տեղում արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։ Մասնավորապես` Էջմիածնի պատկերասրահի ջեռուցման համակարգի անցկացման, ինչպես նաև շենքի երկրորդ հարկի չօգտագործվող հատվածի բարեկարգման հարցերը ԿԳՄՍ նախարարության համապատասխան կառույցների կողմից կքննակվեն՝ բարելավման աշխատանքների նախաձեռնման նպատակով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular