«Արարատի» թունիսցի նորեկը
SportՏրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել թունիսցի 26-ամյա պաշտպան Այմեն Մահմուդի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մահմուդը Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող է: 2018 և 2018/19 մրցաշրջաններում նա այդ տիտղոսները նվաճել է թունիսյան «Էսպերանս» ակումբի հետ:
Այդ թիմի կազմում նա նաև դարձել է Թունիսի չեմպիոն և սուպերգավաթակիր, իսկ քուվեյթյան «Ալ Արաբիի» կազմում դարձել է այդ երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Նա հանդես է եկել թունիսյան «Ստադ Գաբեսյեն», «Էսպերանս», «Սոլիման» և քուվեյթյան «Ալ Արաբի» ակումբներում, իսկ նրա վերջին ակումբն էր «Օլիմպիկ» Բեջան:
Այմեն Մահմուդն «Արարատում» կխաղա 2 համարի մարզաշապիկով: