Լավրովը ՌԴ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է անվանել իսլամական երկրների հետ կապերի ամրապնդումը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է համարել իսլամական երկրների հետ կապերի ամրապնդումը։ Ռուսաստան-Իսլամական աշխարհ ռազմավարական տեսլականի խմբի նիստում նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր խոսքում դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը եվրասիական ամենամեծ տերությունն է, որը լավ, ազնիվ և փոխադարձ հարգանքով հարաբերություններ է պահպանում իսլամական աշխարհի երկրների հետ։
«Դրանց հետագա ամրապնդումը ներքին արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթություններից է»,- հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանը մահմեդական երկրների ընկերների հետ հանդես է գալիս ավելի արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա, ինչպես նաև մերժում է «ուլտրալիբերալ արժեքները», որոնք, , ըստ նրա, ագրեսիվ կերպով պարտադրում է Արեւմուտքը։